Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում Արթիկի տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ

24.03.2016

 Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը շարունակում է արտագնա աշխատանքային խորհրդակցությունները մարզի տարածաշրջաններում: Մարտի 24-ին հերթական աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց Արթիկի տարածաշրջանի համայնքապետերի հետ: Արթիկի քաղաքապետարանի դահլիճում կայացած խորհրդակցությանը` կատարված աշխատանքների, առաջիկա անելիքների և խնդիրների մասին, խոսեց Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը: Պարոն Աբրահամյանը, նախ տարածաշրջանի համայնքապետերի անունից շնորհավորեց պարոն Սիմոնյանին` մարզպետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ապա ներկայացրեց Արթիկ համայնքում նախորդ տարի իրականացված աշխատանքները: Հիմնախնդիրներից նշեց ներհամայնքային ճանապարհների վատ վիճակը և նորոգման անհրաժեշությունը, որը համայնքի բյուջեի միջոցներով հնարավոր չէ կյանքի կոչել: Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանն իր հերթին ներկայացրեց պետական բյուջեի միջոցների հաշվին կատարված աշխատանքները, և հավաստեց, որ Արթիկ համայնքի մեծ թվով հիմնախնդիր հանդիսացող հարցերն ընդգրկված են 2016 թվականի պետական աջակցության ծրագրում: Շուրջ երկու ժամից ավել տևած խորհրդակցության ժամանակ պարոն մարզպետը լսեց տարածաշրջանի բոլոր համայնքնապետերին, որոնք գրեթե հիմնականում բարձրացնում էին նույն խնդիրները` ճանապարհների անմխիթար վիճակ, ոռոգման ջրի` տարիներ շարունակ չլուծվող հարց, մշակույթի տների, դպրոցների, մանկապարտեզների վերանորոգման հարցեր: Հառիճի համայնքի ղեկավարը շատ ցավոտ մի հարցի անրադարձավ. խոսքը վերաբերում էր Հառիճավանքի տարածքում զուգարանի բացակայության խնդրին, ինչը խիստ անհրաժեշտություն է` բազմաթիվ զբոսաշրջիկների այցելությամբ պայմանավորված: Պարոն մարզպետը խոստացավ հարցի կարգավորման համար անձամբ խոսել թեմի տեղապահի հետ: Արդեն մի շարք հարցերի հետ կապված պարոն Սիմոնյանը հանձնարարականներ տվեց առողջապահության վարչության պետին, մանկապարտեզների փակման կամ ահռելի տուգանքների կապակցությամբ հրավիրելու իր մոտ խորհրդակցություն` հարցերի պարզաբանման և կարգավորման համար: Գյուղատնտեսության վարչության պետին հանձնարարեց հրավիրել խորհրդակցություն` լսելու և հասկանալու ամեն տարի ոռոգման շրջանի ժամանակ տիրող անհասկանալի իրավիճակի բուն պատճառը, ինչին մարզպետարանի տարածքային կառավարման վարչության պետը տվեց ,,անկազմակերպ աշխատաոճ,, գնահատականը: Ընդհանուր առմամբ պարոն մարզպետը գոհ էր տարածաշրջանի սեփական եկամուտների և հողի հարկի հավաքագրման ցուցանիշներից, բացառությամբ մի քանի գյուղերի, որոնց գյուղապետերը խոստացան կարճ ժամանակահատվածում հարցին դրական լուծում տալ: Համայնքների ղեկավարների հետ հանդիպումից հետո, պարոն Սիմոնյանը հանդիպեց տարածաշրջանի դպրոցների տնօրենների հետ: Քանի որ արդեն գյուղապետերը ներկայացրել էին համայնքում առկա հիմնախնդիրների շարքում նաև դպրոցների հետ կապված հարցեր, պարոն Սիմոնյանը չանրադարձավ այդ խնդիրներին, խոսեց ինչպես նախորդ խորհրդակցությանը` կարգապահությունից, անհարկի բացակայությունների, մաքրության և առաջիկա վերջին զանգի միջոցառումներին վերաբերվող կազմակերպչական այլ հարցերից:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-21 14:56:22