Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում Ախուրյանի տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ

25.03.2016

 Մարտի 25-ին ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Ախուրյանի տարածաշրջանի թվով 33 համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Հանդիպում-խորհրդակցության ձևաչափը նույնն էր, ինչ-որ նախորդներինը, բարձրացված հարցերն ու հիմնախնդիրներն էլ շատ չէին տարբերվում միմյանցից, կրկին վատ կամ դժվարանցանելի ճանապարհների, ոռոգման և խմելու ջրերի ջրագծերի, մանկապարտեզների ու դպրոցների վերանորոգման, նախկին մշակույթի տները համայնքային կենտրոններով փոխարինելու և դրանց համար համապատասխան ֆինանսավորում խնդրելու և էլի շատ ու շատ տարբեր հարցերի քննարկում: Նախ կատարված աշխատանքների և նախատեսվող ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությամբ հանդես եկավ տարածաշրջանում ամենամեծ` Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը: Շուրջ10.000 բնակչություն ունեցող Ախուրյան համայնքում կան խնդիրներ, սակայն համայնքի միակ լուրջ խնդիր հանդիսանում է Նոր Ախուրյան համայնքի ճանապարհի և երթուղայինի աշխատանքը, որը ցավոք ոչ մի կերպ չի կայանում միայն այն պատճառով, որ ճանապարհը վատ է: Շիրակի մարզպետը հորդորեց շարունակել նույն աշխատաոճով. ,,Երթուղին կսպասարկվի ներհամայնքային երթուղու կարգավիճակով, անհրաժեշտության դեպքում մարզպետարանը կաջակցի նաև որոշակի դրամական աջակցությամբ, միայն թե բնակիչները տեղափոխման խնդիր չունենան,,: Արդեն մնացած գյուղապետերը հերթով ներկայացրեցին իրենց համայնքներում առկա հիմնախնդիրները, կատարված աշխատանքները և իրենց մասնակցության բաժնեմասն` իրականացված այդ ծրագրերում: Տարածաշրջանի միակ կին համայնքի ղեկավար` Ախուրիկի գյուղապետ Վարդիթեր Գասպարյանին առանձնահատուկ շնորհավորելով կանանց միամսյակի կապակցությամբ` պարոն Սիմոնյանը ցանկացավ ամենալավն ու բարին, նորանոր հաջողություններ իր այդչափ դժվարինց, բայց պատվաբեր աշխատանքում: Սեփական եկամուտները 163 տոկոսով կատարած Ախուրիկի գյուղապետ տիկին Գասպարյանը, Շիրակի մարզպետին դիմեց երկու հարցի կապակցությամբ. նախ, որ համայնքի նախկին մանկապարտեզի շենքը պետական գույքի կառավարման վարչության  հաշվեկշռից հետ ստանալ, և այդ շենքի բազայի վրա հիմնել գյուղապետարան, մանկապարտեզ, գրադարան, համայնքային կենտրոն, և երկրորդ` հակակարկտային կայանքների սպասարկման խնդրով: ,,Լինելով հենց առաջին գոտում, Ախուրիկի համայնքը կրկնակի կամ եռակի անգամ ավելի շատ է օգտագործում հակակարկտային կայանքները, որպեսզի կարկտաբեր ամպերը չհասցնեն թափանցել մարզի տարածք` վնաս պատճառելով մշակաբույսերին, այդ պարագայում, մարզի շատ համայնքներ ընդհանրապես չկրակելով` ոչ մի լումա չեն ծախսում,,: Տիկին Գասպարյանը խնդրեց  հնարավորության սահմաններում վերանայել վճարման կարգը, կամ լրացուցիչ միջոցներ տրամադրել իրեն` այդ բացը լրացնելու համար: Երկու առաջարկն էլ ընդունվեց Շիրակի մարզպետի կողմից, և պարոն Սիմոնյանը հանձնարարեց զբաղվել բարձրացված հարցերով: Պարոն Սիմոնյանը, որպես առաջին հանդիպում համայնքների ղեկավարներին զգուշացրեց, որ արդեն մարզի խորհրդի նիստի ժամանակ մոտեցումն այլ կլինի, որը հավանաբար կկայանա մի 10 օրից, կլինի  մոտեցմամբ ավելի կոշտ: Համայնքների ղեկավարների հանդիպմանը հաջորդած տարածաշրջանի դպրոցների տնօրենների հանդիպմանը պարոն Սիմոնյանը կրկին անրադարձավ դպրոցներում տիրող վիճակի, մաքրության, բացակայությունների և, հատկապես, վերջին զանգի խնդիրներին:  

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23