Նորություններ
Հանդիպում Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսի հետ
25.03.2016
Մարտի 25-ին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը հանդիպեց Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Եվգենի Իվանի Կոնիշևին: Պարոն հյուպատոսը շնորհավորեց պարոն Սիմոնյանին մարզպետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ցանկացավ նորանոր հաջողություններ նոր, պատասխանատու պաշտոնում: Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի տեղակալներ Սեյրան Պետրոսյանն ու Հարություն Արշակյանը: Պարոն Կոնիշևը հակիրճ ներկայացրեց պարոն Սիմանյանին Հայաստանի Հանրապետությունում իր գործունեության վերաբերյալ տեղեկատվություն, քննարկվեցին մի շարք հարցեր` հետագա համագործակցության հետ կապված : Պարոն հյուպատոսը խոստացավ կրկին հանդիպել` ցանկանալով պարոն մարզպետին բեղմնավոր աշխատանք: