Նորություններ
Գյումրու Լեհական համայնքի հետ նշվեց Սուրբ Զատիկի տոնը
26.03.2016
Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը մարտի 26-ին տեղակալների` Սեյրան Պետրոսյանի և Հարություն Արշակյանի հետ Գյումրու նորաբաց Հայ Կաթողիկե եկեղեցում մասնակցեցին, Գյումրու Լեհական համայնքի կազմակերպած Սուրբ Զատիկի միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովարովսկին տիկնոջ հետ, գլխավոր հյուպատոսը տիկնոջ հետ, Գյումրու Լեհական համայնքի ներկայացուցիչներ: Լեհական համայնքի հովիվ հայր Ռաֆայել Կրավչուկը նախապես ներողամտություն հայտնեց ներկաներից պատարագը լեհերեն անցկացնելու համար և սկսեց Սուրբ Զատկին նվիրված պատարագը: Պատարագի ավարտին միջոցառման մասնակիցները և հյուրերը, շրջեցին եկեղեցու հարևանությամբ Գյումրու Կենցաղի թանգարանի սրահներում, ծանոթացան Գյումրու պատմությանն, արվեստին ու արհեստին, որն ի դեպ որոշակի նմանության եզրեր ունի Լեհական արհեստի հետ: Թանգարանում շրջայցից հետո մասնակիցները թանգարանի հյուրերի սրահում նշեցին Սուրբ Զատկի տոնը, Քրիստոս հայրավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի շնորհավորանքով: