Նորություններ
Շիրակի մարզպետի ուղերձը թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ
27.03.2016
Հարգելի թատերական գործիչներ, թատերարվեստի երկրպագուներ.
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ:
Հայ թատրոնն իր առաքելությամբ բազում սերունդներ է դաստիարակել բարու, գեղեցիկի և հայրենասիրության ոգով:
Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն իր գործունեության անցած 150 տարիների ընթացքում մեր մշակույթի գանձարանը հարստացրել է դասական և գեղարվեստական բազում մնայուն արժեքներով:
Պատահական չէ, որ Աճեմյանցիները թատրոնի միջազգային օրը նշում են մեծն Շեքսպիրի ,,Լիր արքայի,, բեմադրմամբ:
Գյումրու պետական դրամատիկական թատրոնի բեմից ներկայացված ցանկացած նոր բեմադրություն, նոր խոսք է թատերարվեստի բնագավառում, քանզի այն յուրովի ինքնատիպ է, երբեք չկրկնելով նույնիսկ ինքն իրեն: Յուրաքանչյուր պրեմիերա ցույց է տալիս, որ թատերական կյանքը Գյումրիում գնալով շարունակում է նոր թափ ու որակ ստանալ շնորհիվ թատրոնի գեղարվեստական ղեկավարության, տնօրինության և դերասանական կազմի նվիրվածության և աշխատասիրության:
Կրկին շնորհավորելով Ձեզ, այս գեղեցիկ տոնի առթիվ` ցանկանում եմ քաջառողջություն, ընտանեկան երջանկություն ստեղծագործական նորանոր հաջողություններ, բարձրարժեք ներկայացումներ:
Ամենաջերմ բարեմաղթանքներով
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ` ՀՈՎՍԵՓ ՍԻՄՈՆՅԱՆ