Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը մասնակցեց Սուրբ Զատիկին նվիրված ցերեկույթին

29.03.2016

Մարտի 29-ին ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն այցելեց Գյումրու թիվ 40 և 23 դպրոցներ: Գյումրու Ավստրիական թաղամասում երկրաշարժից հետո կառուցված ոչ տիպային դպրոցում սովորում են 250 աշակերտ ոչ միայն թաղամասից, այլև հարակից թաղամասերից: Պարոն մարզպետը տնօրենի ուղեկցությամբ շրջեց դպրոցում, ծանոթացավ պայմաններին, որոնք մեղմ ասած այնքան էլ հարմարավետ չէին` փոքր դասասենյակներ, միջանցքի բացակայություն, իհարկե այս բոլորը պայմանավորված է շենքի ոչ տիպային կառույց լինելով: Սակայն ի տարբերություն շենքային պայմանների` դպրոցում տիրող մթնոլորտն էր  բավականին սրտաբաց, ինչն էլ, հավանաբար, փակում է դպրոցի փոքր լինելու հանգամանքը, ինչով էլ  պայմանավորված է երեխաների թվի աճն այս դպրոցում: Ուսուցիչների հետ հանդիպման ընթացքում պարոն Սիմոնյանն անրադարձավ կարգապահության, բացակայության և մաքրության հարցերին:Պարոն մարզպետը շնորհավորեց ուսուցչուհիներին` կանանց տոների կապակցությամբ, ցանկացավ նորանոր հաջողություններ և հորդորեց` շարունակել աշխատել նույն նվիրվածությամբ`  անկախ պայմաններից, վերջին հաշվով կարևորը տեղի նեղվածությունը չէ, այլ մարդու հոգու մեծությունն է, որ հաղթահարում է ամեն ինչ:
Արդեն հարջորդ դպրոցն, ուր այցելեց պարոն Սիմոնյանը, կարելի է ասել հանրապետությունում նմանը չունեցող Մուշ-2 նորակառույց թաղամասի 1090 աշակերտ տեղով դպրոցն է, ուր այս պահին սովորում են 800-ից ավելի երեխաներ: Դպրոցում գործում է նաև նախակրթարան, ուր հաճախում են 120 երեխա: Պարոն մարզպետն այցելությունը սկսեց երեխաների պայմաններին ծանոթանալուց հետո: Եղավ դպրոցի ճաշարանում,  որտեղ սնվում են 500 աշակերտ: Պարոն մարզպետը համտեսեց զատկի փլավից և դպրոցում թխված հացից, որն անկեղծորեն, հիացրեց պարոն մարզպետին: Պարոն Սիմոնյանը տնօրենի և օգնականի ուղեկցությամբ շրջեց դպրոցում, հատկապես պարոն մարզպետին հետաքրքրեց ներառական կրթությամբ սովորող երեխաների առօրյան ինչպես է կազմակերպվում, այցելեց շախմատի, արհեստագործական դասասենյակներ, որոնք մեկը մյուսին չէին զիջում իրենց մեծությամբ, լուսավորությամբ և կահավորանքով: Այս դպրոցում ևս շահագորման պահից երեխաների թվի նվազում կար, սակայն այսօր այն գրեթե կրկնակի է ավելացել: Շրջայցի ավարտին պարոն մարզպետը և դպրոց այցելած Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը դպրոցի հոյակապ դահլիճում մասնակցեցին Սուրբ Զատիկին նվիրված ցերեկույթին, որը կազմակերպել էին դպորցի սաները: Միջոցառման ավարտին իրենց ողջույնի խոսքը հղեցին Շիրակի մարզպետը և թեմի առաջնորդը, ովքեր երեխաներից ստանալով տնարարության դասի ժամանակ իրենց իսկ ձեռներով ներկած տոնական ձվեր` ավանդույթի համաձայն նաև ձու կոտրեցին: Միջոցառման ավարտին պարոն Սիմոնյանը հանդիպում ունեցավ հանրույթի մի մասի հետ: Պարոն մարզպետը հետաքրքրվեց` կա արդյոք որևէ խնդիր, այս` որևէ խնդիր չունեցող դպրոցում աշխատող ուսուցչի համար: Պատասխանն ինքնին պարզ էր, նման դպրոցում որևէ խնդիր լինել  չէր կարող, պատահական չէր պարոն մարզպետի հարցը, քանզի մնում էր հանրույթին ցանկանալ նորանոր հաջողություններ, լավ աշխատել, չթերանալ մատաղ սերնդի դաստիարակման գործում: Պարոն մարզպետը կրկին անրադարձավ վերջին զանգի միջոցառումների անհարկի շռայլության սիրահարներին ` զսպելու հորդորը, հորդորեց և պահանջեց գտնել լավագույն միջին` միջոցառումները հավուր պատշաճի անցկացնելու, որևէ մեկին չվիրավորելու, կամ ցավ պատճառելու համար, քանզի այդ տոնը բոլորինն է, ուրեմն պետք է ուրախանան բոլորը:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 18:00:45