Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ Հայաստանի Հանրապետության դպրոցականների շախմատի 10-րդ օլիմպիադայի Շիրակի մարզային փուլը

30.03.2016

 Մարտի 29-ին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը և փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը Գյումրու շախմատի մարզադպրոցում ներկա գտնվեցին Հայաստանի Հանրապետության դպրոցականների շախմատի 10-րդ օլիմպիադայի Շիրակի մարզային փուլի մրցումներին, որին մասնակցում էին 2015 թվականի նոյեմբերին անցկացված օլիմպիադայի տարածաշրջանային փուլերում հաղթող ճանաչված 6 դպրոցական թիմեր՝ Գյումրու  թիվ 41, Արթիկի թիվ 6, Մարալիկի թիվ 1, Ախուրյանի թիվ 1, Ամասիայի և Բավրայի միջնակարգ դպրոցների սաները: Մինչ մրցումների սկիզբը`  լրագրողներից մեկը ցանկություն հայտնեց ուժերը չափել Շիրակի մարզպետի հետ: Պարոն մարզպետը սիրով համաձայնեց,  խաղացին և արդեն 7-րդ քայլին երիտասարդ լրագրողը` տանուլ տալով թագուհուն, ընդունեց պարտությունը: Պարոն Սիմոնյանը շրջեց դպրոցում, ծանոթացավ պայմաններին և բավական գոհ հրաժեշտ տվեց տնօրինությանը:
ՀՀ Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը` օլիմպիադայի մարզային փուլի մրցումներում 1-2-րդ տեղերը գրաված և հանրապետական եզրափակիչ մրցումներին մասնակցելու իրավունք ստացած թիմերին պարգևատրեց պատվոգրերով ու գավաթներով, իսկ 3-րդ տեղը գրաված թիմին՝ պատվոգրով:
Մրցումներին մասնակից թիմերին մրցանակներով և հուշանվերներով պարգևատրեցին Երևանից ժամանած և մրցումներին ներկա գտնվող Հայակական Բարեգործական Ընդհանուր Միության ներկայացուցիչները:
Մրցումներում 1-2-րդ տեղերը գրաված թիմերն իրավունք կստանան մասնակցելու մայիսի 1-ին տասնօրյակում անցկացվելիք օլիմպիադայի հանրապետական եզրափակիչ փուլի մրցումներին:
Օլիմպիադայի կազմակերպիչներն են՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի շախմատի ակադեմիան և ՀՀ մարզպետարանները:
Օլիմպիադայի հովանավորն է՝ Հայակական Բարեգործական Ընդհանուր Միությունը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-21 14:56:22