Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն այցելեց Գյումրու տեխնոլոգիական կենտրոն

30.03.2016

Մարտի 30-ին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն այցելեց Գյումրու տեխնոլոգիական կենտրոն։ ԳՏԿ-ի բիզնեսի զարգացման մենեջեր Հրայր Արամյանը ներկայացրեց կենտրոնի գործունեությունը, գրանցած արդյունքները և ծրագրերը։
Կենտրոնի առաքելությունն է Գյումրին վերածել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոնի՝ ստեղծելով հնարավորությունների և ծառայությունների այնպիսի զարգացող միջավայր, որը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, կաջակցի տաղանդավոր երիտասարդներին և ընկերություններին կյանքի կոչել նորարար բիզնես գաղափարներ՝ նպաստելով տարածաշրջանի կայուն զարգացմանը:
Այժմ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում գործում են 23 կազմակերպություններ։ Մասնագիտական կարողությունների զարգացման, ինչպես նաև  Գյումրիում ՏՏ ոլորտը կադրերով համալրելու նպատակով կենտրոնն իրականացնում է դասընթացներ՝ վեբ և մոբայլ տեխնոլոգիաների, համակարգչային ճարտարագիտության, անիմացիայի ուղղություններով։
Պարոն Սիմոնյանը շրջեց ԳՏԿ շենքում, ծանոթացավ ենթակառուցվածքներին և գործող ընկերություններին։
Այցելեց ,,ՀԱՀ,, , ,,Թումո,, , ,,ԳՏՏԿ,, , ,,Դիջիթըլ Փոմըգրանեթ,, , ,,Սկայլայն,, , ,,Իմպրովիզ,,  ընկերություններ, որոնք էլ իրենց հերթին ներկայացրեցին իրենց մշակած հավելվածները, արտադրանքը` պրոդուկտը և ծրագրերը։ Պարոն Սիմոնյանը բոլոր ընկերություններին հայտնեց իր պատրաստակամությունը՝ օժանդակել առաջացած տարբեր հարցերի և խնդիրների դեպքում։
Այցի ավարտին պարոն մարզպտը նշեց, որ տեսածը սպասվածից ավելին էր և բարձր գնահատեց Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի դերը քաղաքի զարգացման գործում։
Հայտնեց իր գոհունակությունը, հրաժեշտ տվեց` կրկին հանդիպելու ակնկալիքով։
Արփինե Բաղդասարյան

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23