Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այցելություն Գյումրու թիվ 1 ավագ դպրոց

01.04.2016

Ապրիլի 1-ին Շիրակի մարզպետն այցելեց Գյումրու թիվ 1 ավագ դպրոց: Հովսեփ Սիմոնյանը շրջեց դպրոցում, այցելեց դասարաններ, զրուցեց աշակերտների և մանկավարժների հետ։ Դպրոցի տնօրեն Նաիրա Թադևոսյանը ներկայացրեց դպրոցի հետ կապված որոշ խնդիրներ, որոնք հիմնականում վերաբերվում էին պատմամշակութային արժեք ներկայացնող դպրոցի շենքի պատկանելիության հարցին: Համայնքային ենթակայության շենքն անվարձահատույց տրամադրվել է դպրոցին, բայց պահպանության հետ կապված խնդիրներ կան: Լուրջ խնդիր կա դահլիճի հատակի հետ կապված, տակավին նորակառույց դալիճի հատակը գտնվում է քանդված, փտած, անմխիթար վիճակում: Պարոն Սիմոնյանը խոստացավ մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից մասնագետ ուղարկել` տեղում ուսումնասիրելու խնդիրը: Շիրակի մարզպետին շատ դուր եկավ դպրոցի ջերմոցը, հոսքային դասարանների դիդակտիկ նյութերը, համակարգչային դասարանները և դպրոցում տիրող ջերմ մթնոլորտը: Մարզպետը եղավ ներառական կրթության դասարաններում, ծանոթացավ  պայմաններին, զրուցեց ուսուցիչների հետ և խոստացավ իր աշխատանքային օրակարգում ներառել դպրոցում հնչած այն խնդիրները, որոնք լուծելի կլինեն իր իրավասությունների շրջանակում: Շատ ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ավարտին պարոն Սիմոնյանը դպրոցի մուտքի մոտ լուսանկարվեց հանրույթի հետ։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23