Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն

01.04.2016

Ապրիլի 1-ին Շիրակի մարզպետի աշխատասենյակում տեղի ունեցավ քաղաքացիների ընդունելություն: Նախապես հերթագրված 7 քաղաքացիների փոխարեն, ընդունելության էին եկել 15-ը: Պարոն Սիմոնյանը հերթով լսեց քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը և տվեց համապատասխան հանձնարարականներ` ընդունելությանը մասնակից քաղաքաշինության բնակարանային ենթակառուցվածքների գործունեության, իրավաբանական և հասարակայնության հետ կապերի բաժինների պետերին: Քաղաքացիների ընդունելությանը մասնակցում էր նաև փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը: Մարալիկ համայնքի բնակիչների բնակարանային հարցերի հետ կապված` ընդունելությանը մասնակցեց նաև Մարալիկի քաղաքապետ Արտակ Գևորգյանը: Տրված հանձնարարականների մի մասն արդեն իսկ կատարվեցին  քաղաքացիների ընդունելության ավարտին, մնացած` լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող հարցերի պատասխանները կտրվեն վերջնական լուծում ստանալուց հետո:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58