Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանի հետ

08.04.2016

Ապրիլի 8-ին ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը հանդիպեց ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության Արտակարգ և լիազոր դեսպան` Ն.Գ. պարոն Լուկաս Գասսերին, որը ժամանել էր Գյումրի` մասնակցելու ,,Կազա,, Շվեյցարական կազմակերպությունում կայանալիք գրական երեկույթին: Դսպանը, նախ շնորհավորեց  մարզպետին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ապա իր և իր երկրի անունից ցավակցություններ հայտնեց վերջին օրերին հակամարտության արդյունքում զոհ դարձած զինծառայողների ընտանիքներին և հարազատներին: Պարոն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց ցավակցության համար և իր խոսքում նշեց. ,, Հայաստանը և Արցախը երբեք նախահարձակ գործողություններ չեն իրականացրել, նույնը չեմ կարող ասել այն ամենի մասին,  ինչն այսօր իրականացվում է մեր ազգի և ժողովրդի դեմ` կրկին ու կրկին ցավ, կորուստներ և մեծ վիշտ պատճառելով մեր խաղաղ ու ստեղծագործ աշխատանքով ապրող ժողովրդին,,:  Դեսպանը Վրաստանից   Հայաստան վերադարձի ճանապարհին անցել էր մարզի Աշոցքի տարածաշրջանով և չթաքցնելով իր հիացմունքը` հավաստեց, որ այն բավականին գրավիչ է իր` թեկուզև սակավ կանաչ ծածկույթով, բայց մաքրամաքուր օդով և պարզունակ ջրերով: Մարզպետի կողմից դեսպանին եղավ հրավեր` ամռանն այցելել մարզ` առավել մոտիկից ծանոթանալու մարզի հատկապես այդ տարածաշրջանին, որն իր բնաշխարհով շատ մոտ է Ալպիական մարգագետիններին: Պարոն Գասսերը  սիրով համաձայնեց, առավել ևս որ ամռանը, մեր մարզում նախատեսվում են անցկացնել ԱԻՎ ուսումնավարժանքներ:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:29:36