Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սիանի պատվիրակությունը մարզպետին հյուր

15.04.2016

Ապրիլի 15-ին ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն ընդունեց Չինաստանի Սիան քաղաքից Գյումրի ժամանած պատվիրակությանը, որի կազմում էին Սիանի Ժողովրդական Կոնգրեսի կրթության, գիտության, մշակույթի և առողջապահության բաժնի տնօրեն Վեի Դոնգմեին, Սիանի մշակույթի և պատմության հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Զին Վեիքսինին, Սիանի Լինտոնգ կոմսության փոխդատավոր Ֆանգ Անհոնգը, Սիանի Վեիեբեի-Լինտոնգ արդյունաբերական տարածքի տնտեսական զարգացման բաժնի տնօրեն Ժենգ Գուանգջունոն, Սիանի բարձր տեխնոլոգիաների ծրագրերի կենտրոնի տնօրեն Չի Ֆանգ Սիանին, արտաքին հարաբերությունների գրասենյակի խորհրդատու Դաի Հանյուն: Մարզպետը նախ ողջունեց հյուրերին, ապա իր խոսքում նշեց, որ շատ է կարևորում երկու քաղաքների քաղաքապետերի միջև անցած տարի ստորագրած համագործակցության հուշագիրը, համաձայն որի՝ մեր երկու քաղաքները լիարժեք հնարավորություն կունենան համագործակցելու մի շարք ոլորտներում: ,,Ուրախ եմ ձեզ այսօր հյուրընկալելու, ուրախ եմ, որ ձեր այցը համընկել է մեր քաղաքում տեղի ունեցող մի շատ կարևոր մշակութային միջոցառման՝ ,,Վերածնունդ,, երիտասարդ կատարողների միջազգային 8-րդ փառատոնի բացման արարողությանը, որին ինչպես արդեն տեղյակ եմ, կմասնակցի նաև ձեր հոյակապ երկրի ներկայացուցիչը,,: Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար՝ Սիանի մշակույթի և պատմության հետազոտությունների ինստիտուտի տնօրենը նշեց. ,,Հասկանալի է, որ Սիանն ու Գյումրին ունեն մշակութային շատ տարբերություններ, սակայն այն նմանությունները, որ առկա են երկու քաղաքների միջև, մեծացնում են համագործակցության հնարավորությունը և այն դարձնում իրականություն,,: Վերջինս Շիրակի մարզպետին հանձնեց շատ գեղեցիկ ասեղնագործ մի հուշանվեր՝ ,,Մետաքսի ճանապարհին,, վերնագրով: Հյուրերը նաև ցավակցություն հայտնեցին վերջին օրերին Ղարաբաղյան պատերազմի արդյունքում զոհված զինծաղայողների համար և հույս հայտնեցին, որ Ղարաբաղյան հիմնահարցը պետք է լուծվի միմիայն խաղաղ Ճանապարհով: Հանդիպման ընթացքում անակնկալ այցելեց նաև ՀՀ Մշակույթի նախարար տիկին Հասմիկ Պողոսյանը` նախարարության աշխատակիցների և անվանի թատերագետների հետ միասին, ովքեր ժամանել էին Գյումրի՝ մասնակցելու ,,Վերածնունդ,, երիտասարդ կատարողների միջազգային 8-րդ փառատոնի բացման արարողությանը: Մինչև մրցույթ-փառատոնի բացման արարողությունը տիկին Պողոսյանը և նրա հետ եկած հյուրերը` Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանի ուղեկցությամբ այցելեցին 4 օրյա պատերազմին զոհ դարձած զինծառայողների ընտանիքներին՝ իրենց ցավակցությունը և զորակցությունը հայտնելու ժամկետային և պայմանագրային զինծառայողների ընտանիքի անդամներին: Արդեն երեկոյան բոլորը` Շիրակի մարզպետի գլխավորությամբ, մասնակցեցին ,,Վերածնունդ,, երիտասարդ կատարողների միջազգային 8-րդ փառատոնի բացման արարողությանը:


 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 10:28:37