Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ ,,Վերածնունդ,, 8-րդ միջազգային փառատոնի բացման արարողությունը

15.04.2016

Ապրիլի 15-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ երաժիշտ-կատարողների ,,Վերածնունդ,, ﬕջազգային ութերորդ մրցույթ-փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը: Այս տարի փառատոնը նվիրված էր ՀՀ անկախության 25 ամյակին, սակայն հաշվի առնելով ապրիլի չորս օրերին ադրբեջանական հրոսակների կողմից իրականացրած վայրագության դեպքերը՝ փառատոնի կազմկոﬕտեի որոշմամբ փառատոնն այս տարի կրում է ,,Արվեստն ընդդեմ պատերազﬓերի և ահաբեկչության,, խորագիրը: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս փառատոնի բացմանն իր հայրապետական օրհությունն էր հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառի խոսքն ընթերցեց Շիրակի թեﬕ առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Փառատոնի մասնակիցներին, կազմակերպիչներին եւ ժյուրիի անդաﬓերին ողջունեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն, ով իր խոսքում մասնավորապես ասաց. ,,Այսօր, երբ ակտիվացած միջազգային ահաբեկչությունը, չերկմտելով միջոցների ընտրության մեջ, խաթարում է մարդկության խաղաղ գոյակցությունը, և որի դրսևորումներից մեկը կարելի է համարել ադրբեջանական բանակի վերջին ռազմական ոտնձգությունն Արցախի Հանրապետության սահմանին կատարված վայրագությունը խաղաղ բնակչության նկատմամբ, ,,Վերածնունդ,, փառատոնն առանձնակի արդիական է ու նշանակալի: Թո՛ղ այս փառատոնը խաղաղությունը խաթարող երկրների համար սթափության կոչ լինի: Թո՛ղ փառատոնի ընթացքում հնչող երաժշտության ելևէջները ջնջեն մեր մոլորակի ու նրա բնակիչների նկատմամբ սանձազերծվող ռազմատենչ նկրտումները: Բարի երթ Գյումրիում 8-րդ անգամ անցկացվող ,,Վերածնունդ,, խորհրդանիշը կրող միջազգային փառատոնին,,:8-րդ տարին անընդմեջ անցկացվող փառատոնի կազմակերպիչներն են՝ Մարդկային ռեսուրսների զարգացման ,,Փյունիկ,, համահայկական հիﬓադրամը (նախագահ` Գաբրիել Ջամբարջի, հոգաբարձուների խորհրդի նախագահ` Լևոն Սարգսյան)  ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը: Փառատոնն անցկացվում է ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Փառատոնի բացմանը ներկա էին Գաբրիել Ջամբարջինին,  Լևոն Սարգսյանը,  ՀՀ մշակույթի նախարար Հասﬕկ Պողոսյանը, արվեստագետներ, հյուրեր տարբեր երկրներից: Այս տարվա փառատոնին մասնակցելու հայտ է ներկայացրել 36 երկրի ավելի քան 3 հազար մասնակից: Փառատոնի աﬔնակրտսեր մասնակիցը 5 տարեկան է, աﬔնավագը 58: Երաժիշտ-կատարողների ,,Վերածնունդ,, ﬕջազգային մրցույթ-փառատոնի մրցույթները կանցկացվեն 18 երաժշտական անվակարգերում` 5 տարիքային խմբերով: Իրենց անվանակարգերում 18 բացարձակ հաղթողների շնորհվելու է Մեծ մրցանակ, 47 ենթաանվանակարգերում լավագույնս հանդես եկող մասնակիցներին՝ 1-ին, 2-րդ և 3-րդ կարգերի դափնեկրի կամ դիպլոմանտների կոչում: Մասնագիտական ժյուրիի կազմում ընդգրկված են աշխարհի 21 երկրից արվեստի ճանաչված շուրջ ութ տասնյակից ավելի գործիչներ: Փառատոնի մրցութային լսուﬓերն արդեն մի քանի օր է ﬔկնարկել են: Բացի մրցութային հատվածներից տեղի կունենան նաև վարպետٳթյան դասեր, հանդիպուﬓեր համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտ-կատարողների հետ: Գյումրի այցելած հյուրերը կծանոթանան Շիրակի մշակութային և ճարտարապետական ժառանգության հետ, նախատեսվում է այցելություն և համերգ Արցախում: Փառատոնի շրջանակներում կանցկացվի ,,Համաշխարհային մշակույթն ու Հայաստանը,,10-րդ ավանդական գիտաժողովը:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23