Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ուսումնավարժանքին մասնակցել է նաև ճապոնացի մասնագետը

19.04.2016

2016 թվականի ապրիլի 19-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչությունում` համաձայն ՀՀ Շիրակի մարզպետի 2016 թվականի մարտի 11-ի թիվ 39-Ա որոշման, անցկացվեց շտաբային ուսումնավարժություն ,,Առափիի սողանքի կտրուկ ակտիվացման դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը,, թեմայով:
Մինչ ուսումնավարժության անցկացնելը` ճապոնական «JICA» միջազգային կազմակերպության մասնագետ Մացուրա Կաուրուն ներկայացրեց ՀՀ Շիրակի մարզի Առափի համայնքում իրականացվող ծրագիրը, որի շրջանակներում սողանքավտանգ հողատարածքներում տեղադրվել են հորատանցման սարքեր, որոնք արագ ֆիքսում են հողաշերտի տեղաշարժը` բնակլիմայական պայմանների կտրուկ փոփոխման դեպքում։ Համայնքի սողանքավտանգ հատվածներում ացկացվել են նաև դրենաժային խողովակաշար` սողանքային երևույթները մեղմելու նպատակով:
Շտաբային ուսումնավարժությանը մասնակցում էր ՀՀ Շիրակի մարզպետ Հ. Սիմոնյանը, ուսումնավարժությունում ընգրկված էին մարզային արտակարգ իրավիճակների և Շիրակի մարզի բնակչության տարահանման հանձնաժողովները, ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների,  ինչպես նաև մարզի պատասխանատու կազմակերպությունների ղեկավարները:
Շտաբային ուսումնավարժությունն անցկացվեց երկու փուլով։ Առաջին փուլում համապատասխան ծառայություններին տրվեցին պայմանական խնդրադրումներ՝ կապված Առափի համայնքում սողանքի ակտիվացման հետևանքով ստեղծված իրավիճակի հետ և առաջարկվեց համապատասխան ծառայությունների կողմից իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ ներկայացնել զեկույցներ:
ՀՀ Շիրակի մարզի Առափի համայնքի ղեկավարի կողմից մանրամասն ներկայացվեց սողանքի հետևանքով համայնքում ստեղծված իրավիճակը, պատճառված վնասները և դրանց ծավալները:
Երկրորդ փուլում միջանկյալ զեկույցներով հանդես եկան համապատասխան ծառայությունների ղեկավարները` ներկայացնելով իրենց ծառայությունների կողմից կատարված աշխատանքները:
Շտաբային ուսւմնավարժության ավարտին ՀՀ Շիրակի մարզի բնակչության տարահանման հանձնաժողովի նախագահ, ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալՍ․ Պետրոսյանն ամփոփ զեկույց ներկայացրեց  ՀՀ Շիրակի մարզպետին:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-21 14:56:22