Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,Վեոլիա,, հայաստանյան ծրագրի ներկայացուցիչները մարզպետին հյուր

19.04.2016

Ապրիլի 19-ին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, տեղակալ Սեյրան Պետրոսյանը և քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը հանդիպեցին ,,Վեոլիա,, հայաստանյան ծրագրի ղեկավար Ֆրանսուա Լաֆորեին և տնօրենների խորհրդի համակարգման պատասխանատու Արման Ալոևին: Պարոն Լաֆորեն Շիրակի մարզպետին ներկայացերց կազմակերպության գործունեության վերջին տասը տարվա վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն: ՀՀ տարածքային կառավարման նախարարության` ի դեմս Ջրային տնտեսության պետական կոմիտեի և ,,Veolia Water,, ընկերության միջև 2005թ. դեկտեմբերի 14-ին ստորագրվել է ,,Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի վարձակալության 10-ամյա պայմանագիր,,-ը: Միջազգային օպերատորի ընտրությունն իրականացվել է միջազգային մրցույթի արդյունքում, որի կազմակերպիչը Համաշխարհային բանկն է: ,,Veolia Environnement,, խումբը բնապահպանական ծառայությունների ոլորտում համաշխարհային առաջատար է. գործում է հինգ մայրցամաքների, շուրջ 84 երկրներում, որնոց թվում է նաև Հայաստանը: Ջրային ծառայությունների կառավարման բնագավառում աշխարհում առաջինն է: Իրականացնում է ավելի քան 131 մլն մարդու ջրամատակարարման և ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման ծառայություններ: Ըստ ,,Վեոլիա,, ընկերության ներկայացուցիչների` իրենց առաջարկը հաջողություն ունեցավ ոչ միայն տեխնիկական որակի, այլև հաճախորդների համար ծախսային արդյունավետության շնորհիվ:
Պարոն Լաֆորեն տեղեկացրեց, որ նոր օպերատորի մրցույթին մասնկացելու հայտերը պետք է ներկայացվի մինչև այս տարվա հուլիս ամիսը, նշեց նաև, որ այս տարի մրցույթին մասնակցելու համար հայտ կներկայացնեն չորս կազմակերպություններ: Հանդիպման ավարտին Շիրակի մարզպետն իր գորհունակությունը հայտնեց պարոն Լաֆորեին այցի, կատարված աշխատանքների, ներկայացրած տեղեկատվության և հետագա ծրագրերի համար, որոնք հավանաբար կյանքի կկոչվեն մրցույթն անցկացնելուց հետո:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:30:39