Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,100 դուռ,, խորագրով ցուցահանդես Գյումրու ,,Հայորդաց տան,, - ը

24.04.2016

 Ապրիլի 24-ին Գյումրու ,,Հայորդյաց տան,,-ը տեղի ունեցավ ,,100 դուռ,, խորագրով լուսանկարչական ցուցահանդես` նվիրված Հայոց մեծ եղեռնի հարյուրմեկերորդ տարելիցին.: Իր բնույթով յուրօրինակ ցուցահանդեսին մասնակում էին Շիրակի մարզպետ Հ.Սիմոնյանը, փոխքաղաքապետ Ռ.Սանոյանը, ԱԺ պատգամավոր Մ. Գրիգորյանը, գործարար Մ. Բալասանյանը, հյուրեր Երևանից, հոգևորական դասի ներկայացուցիչներ: Մինչև լուսանկարների դիտումը` միջոցառման մասնակիցներին ողջունեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, որից հետո ներկաները դիտեցին փոքրիկ տեսանյութ լուսանկարների իրականացման գործընթացի վերաբերյալ, հետո միայն հերթը հասավ լուսանկարներին: Ցուցադրված էին Հայաստանի, Ջավախքի և Արևմտյան Հայաստանի 100 եկեղեցիների մուտքի դռներ: Նախաձեռնության հեղինակը բեմադրիչ, պրոյուսեր Խաչիկ Եղոյանն էր, լուսանկարիչը` Ռուբեն Մարտիրոսյանը: Ցուցահանդեսի մարզային շրջագայության առաջին հանգրվանը Գյումրին էր, որն իրականացվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի և ԳՀՏ տնօրեն Աստղիկ Եդիգարյանի ջանքերով: Ներկաներն իրենց գոհունակությունը հայտնեցին յուրովի հետաքրքիր ցուցահանդեսի կապակցությամբ: 100 նկարների մեջ զետեղել մի ամբողջ պատմություն. ահա սա էր ցուցահանդեսի առանձնահատկությունը: Հայորդաց տան տնօրեն Աստղիկ Յեդիգարյանի հավաստմամբ` ցուցահանդեսը կգործի մոտ մեկ ամիս, որպեսզի և՛ հայորդաց տան սաները, և՛ բոլոր ցանկացողները կարողանան տեսնել մեր պատմության կարևորագույն մաս և արժեք կազմող այդ լուռ վկաների գոյությունը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23