Նորություններ
Հարյուր և մեկ տարի անց
24.04.2016
Հարգելի հայրենակիցներ.
Ապրիլի 24-ին համայն հայությունը սգում և ոգեկոչում է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: 100 և մեկ տարի: Մեր դարավոր պատմության ողբերգական էջերը, ցավոք շարունակվում են նաև այսօր` իրենց հետ բերելով նոր զոհեր ու ավերածություններ:
Այսօր, երբ աշխարհը ոչ մի կերպ չի կարող խաղաղվել, նոր պատերազմներն ու ահաբեկչությունները, ժողովուրդների ազատ կամքի նկատմամբ բռնությունները նորովի մարտահրավեր են քաղաքակիրթ աշխարհին: Մեզ բաժին հասած դառը պատմության դասերից հետևություններ անելով` հայ ժողովուրդը լիահույս է և համոզված, որ արդարության վերականգնումն անխուսափելի է. համայն հայությունն իր միասնական ջանքերով ու նվիրումով կերտելու է հզոր Հայաստանի ապագան:
Մենք երախտապարտ ենք այն մարդկանց ու պետություններին, ովքեր դատապարտել են Հայոց Ցեղասպանությունը, ովքեր պայքարում են մեզ հետ պատմական ճշմարտությունն աշխարհին ներկայացնելու հարցում:
Խոնարհվելով Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակի առջև` մեր ժողովրդին ցանկանում եմ անկոտրում կամք և հավատ ապագայի նկատմամբ:
ՀՈՎՍԵՓ ՍԻՄՈՆՅԱՆ