Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի Շախմատի ֆեդերացիան ունի նոր նախագահ

25.04.2016

 Ապրիլի 25-ին Գյումրու Շախմատի դպրոցում տեղի ունեցավ ,,ՀՀ Շիրակի մարզի Շախմատի ֆեդերացիա,, հասարակական կազմակերպության ժողովը, որին մասնակցում էին ՀՀ Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Ս. Լպուտյանը, ՀԱՕԿ փոխնախագահ Դ. Գաբրիելյանը, ՀՀ Շիրակի փոխմարզպետ Ս. Պետրոսյանը, Գյումրու փոխքաղաքապետները, նախագահության կազմում ընդգրկված համայնքների ղեկավարներ, ԶԼՄ ներկայացուցիչներ: Օրակագի հարցերը ներկայացնելուց հետո, կազմակերպության քարտուղար Վ. Վարդանյանը ներկաներին մանրակրկիտ ներկայացրեց ՀԿ-ի կողմից 2015 թվականին իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն: Համաձայն օրակարգի երկրորդ հարցի` տեղի ունեցան ՀԿ-ի նախագահության կազմի, նախագահի, փոխնախագահների և պատասխանատու քարտուղարի ընտրությունները: Ֆեդերացիայի նախագահի թեկնածու առաջադրվեց ,,Գյումրի գարեջուր,, ՍՊԸ-ի տնօրեն Մ. Բալասանյանը, ով միաձայն ընտրվեց ՀՀ Շիրակի մարզի Շախմատի ֆեդերացիայի նախագահ: ՀՀ Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Ս. Լպուտյանը շնորհավորեց պարոն Բալասանյանին ընտրվելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ վերջինս ջանք ու եռանդ չի խնայի մարզում բավականին լավ հիմքեր ունեցող շախմատն առավել հզորացնելու: Նորընտիր նախագահն իր շնորհակալական խոսքում հավաստեց, որ պարտավորված է զգում իրեն վստահության համար և կանի ամեն ինչ, մարզում բավականին լուրջ ձեռքբերումներ ունեցող շախմատը հասցնել առավել բարձր մակարդակի:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:41:16