Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկեց ԲԳՎ ծրագրի 2-րդ փուլը

29.04.2016

Ապրիլի 29-ին ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն իր աշխատասենյակում Գյումրի քաղաքի 11 ընտանիքների հանձնեց Բնակարանի գնման վկայագրեր: ՀՀ Կառավարության 2016 թվականի ապրիլի 6-ի թիվ 365-Ն որոշմամբ` երկրաշարժից անօթևան ընտանիքներին Բնակարանի գնման վկայագիր տրամադրելու համար հատկացվել էր 826 մլն դրամ, որից 616 մլն. դրամը Գյումրի քաղաքի երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած ընտանիքների հերթացուցակում ընդգրկված 169 շահառուներից շուրջ 100-ին ԲԳՎ ձեռք բերելու համար/գումարի պակաս լինելու պատճառով/, 210 մլն. դրամը կհատկացվի Ախուրյանի թվով 36 անօթևան ընտանիքներին, ովքեր երկու օր առաջ վիճակահանությամբ դարձան ԲԳՎ շահառու: Ախուրյանի մնացած 100 անօթևան ընտանիքները վիճակահանության արդյունքում մնացին բնակարանի շահառու: Տրամադրվող ԲԳ վկայականների արժեքն է. 1 սենյականոց` 4մլն. 916 հազար, 2 սենյականոց` 6 մլն. և 3 սենյականոց` 7 մլն. հարյուր հազար դրամ: 4 սենյականոց բնակարանի վկայագրի արժեքը 8 մլն. երկու հարյուր հազար դրամ է, բայց մարզում այլևս 4 սենյականոց բնակարանի շահառու չկա: ԲԳՎ 2-րդ ծրագրի առաջին խմբին Շիրակի մարզպետը վկայագրեր հանձնեց, շնորհավորեց, ցանկացավ նորանոր հաջողություններ` ձեռք բերվող բնակարանում և խոստացավ բնակարանի բացման արարողությանը մասնակցել` հրավիրվելու դեպքում: Բնակիչներն էլ իրենց կողմից շնորհակալություն հայտնեցին մարզպետին և կառավարությանը`  28 տարի տնակում ապրելուց հետո բնակարան ունենալու համար: Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը պատասխանելով լրագրողների հարցերին` ևս մեկ անգամ հիշեցրեց և հորդորեց 2-րդ փուլի շահառուներին արագացնել դիմումների ներկայացման գործընթացը, քանզի դրանց վերջնաժամկետը ս/թ մայիսի 20-ը ներառյալ է: Մինչ այդ օրը դիմում չներկայացրծ քաղաքացիները, ճիշտ է կմնան անօթևանների հերթացուցակում, բայց դուրս կմնան ԲԳՎ ծրագրից և բնակարանի խնդիրը կլուծվի արդեն պետական մեկ այլ ծրագրի իրականացման միջոցով, որը հայտնի չէ` երբ կիրականանա: Տեղեկացնենք նաև, որ վկայականների հանձնման արարողությունից հետո, նույն օրը երեկոյան, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը ևս 18 վկայական է ստորագրել, որոնք բնակիչներին արդեն կհանձնվեն  երկուշաբթի:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58