Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այցելություն Գյումրու ,,Լենտեքս,, և ,,Արմտեքս գրուպ,, ՍՊԸ-ներ

03.05.2016

Մայիսի 3-ին ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը մարզպետի օգնական Թաթուլ Մանուկյանի և մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Մարիամ Գյոդակյանի հետ այցելեց Գյումրու ,,Լենտեքս,, և ,,Արմտեքս գրուպ,, ՍՊԸ-ներ` տեղում ծանոթանալու ընկերությունների կողմից իրականացվող աշխատանքներին: ,,Լենտեքս,, ընկերության տնօրինությունը փոքր թվաքանակով աշխատակիցների հետ միասին շուրջ 20 տարի առաջ սկսելով հարմարեցված տարածքներում գուլպեղենի և տրիկոտաժեղենի արտադրություն` այսօր Շիրակի մարզպետին ընդունեց բավականին մեծ տարածքով, հագեցված ժամանակակից նորագույն տեխնիկական միջոցներով արտադրամասում, ուր երեք հերթվ աշխատում են շուրջ 200 աշխատակիցներ: Շիրակի մարզպետն ընկերության տնօրեն Կարեն Գոմցյանի ուղեկցությամբ շրջեց ընկերության բոլոր արտադրամասերում, ծանոթացավ գուլպեղենի և տրիկոտաժեղենի արտադրության բոլոր հոսքերին: Շրջայցի ավարտին տնօրինության վարչական շենքում ծավալվեց մտքերի ամփոփում: Կարեն Գոմցյանը  մարզպետին մանրամասն ներկայացրեց ընկերության անցած ուղին, հաղթահարած դժվարությունները, խոսեց այսօրվա ՌԴ մի շարք տարածաշրջաններում առկա ապրանքի իրացման շուկաներից և կրկին անրադարձավ  առկա խնդիրներն, առանց որոնց երևի արտադրություն կազմակերպելն անհնարին է: Տնօրենը խոսեց նոր ծրագրերից, որոնց իրականացման դեպքում հնարավոր կլինի ներկա տարածքի չափ նույն քանակի աշխատատեղերով ևս մեկ տարածք հիմնել, ինչն այսօր կարևորագույն խնդիր է արտագաղթը կանխելու համար, սակայն կան որոշակի ֆինանսական դժվարություններ, որոնք հիմնականում կապված են սպառման շուկայի հետ: Շիրակի մարզպետն այցելեց նաև  ընկերությանը կից ,,Լենտեքս,, ֆիրմային խանութ, ուր մի քանի տասնյակի հասնող տեսականի կա, որոնք իրոք իրենց որակով չեն զիջում ցանկացած արտասահմանյան նմանատիպ արտադրանքի: ,,Լենտեքս,, ընկերությունից հետո պարոն Սիմոնյանը և նրան ուղեկցողներն այցելեցին ,,Արմտեքս գրուպ,, ընկերություն: Վերջինս Գյումրիում գործունեությունը սկսել է ավելի վաղ` դեռևս երկրաշարժից առաջ, պարզապես գործել է տարբեր անվանումներով և տարաբնույթ արտադրատեսականի թողարկելով: Արդեն վերջին տարիներին հանդես գալով ,,Արմտեքս գրուպ,, անվամբ, ընկերությունն իրականացնում է ,,Իֆ Մարթան Կանադա-Հայաստան,, կազմակերպության պատվերները` տղամարդու և կանացի ներքնա և վերնահագուստի կարում և արտահանում` իրենց տրամադրած հումքով: Այս ընկերությունում ևս աշխատում են շուրջ 100 աշխատակիցներ, և ինչպես նշեց ընկերության տնօրեն Գևորգ Գասպարյանը. ,,Ներկայումս շինարարական աշխատանքներ են իրականացվում ընկերության տարածքում նոր մասնաշենքի կառուցման ուղղությամբ, որի առաջին հարկում կլինի պահեստային տարածք, երկրորդ հարկում` կարի արտադրամաս,,:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:05:22