Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այսօր առավոտյան ծնվեց հերոս Հրաչ Գալստյանի դուստրը

06.05.2016

Մայիս 6-ին առավոտյան ժամը 6-ին Ախուրյանի ,,Մոր ու մանկան առողջության կենտրոն,,-ում լույս աշխարհ եկավ Թալիշում նահատակված, 1991 թ. ծնված ավագ լեյտենանտ Հրաչ Վարդանի Գալստյանի առաջնեկը, դուստրը՝ Անահիտ Հրաչի Գալստյանը: 2կգ 900 գրամ քաշով լույս աշխարհ եկած փոքրիկ Անահիտին անվանակոչեցին տատիկի` Անահիտ Գալստյանի անվամբ, որը եղել էր Հրաչի և Անուշի որոշումը, երբ դեռ նրանք գտնվում էին Թալիշում: Առավոտյան ժամը 9:30 Գալստյաններին շնորհավորելու համար ծննդատուն այցելեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանի և աշխատակազմի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանի ուղեկցությամբ: Փոքրիկի ծնուդն ընդունած բժիշկ-գինեկոլոգ Վահան Տոնիկյանի ուղեկցությամբ Շիրակի մարզպետը և նրան ուղեկցողներն այցելեցին փոքրիկ Անահիտին: Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը գեղեցիկ ծաղկեփունջ նվիրեց Անուշին, շնորհավորեց դստեր, Անահիտ տատիկին թոռնիկի ծննդյան կապակցությամբ, ցանկացավ ամենակարևորն առողջություն բոլորին, որ փոքրիկին հասցնեն իր նպատակին, դրանով հավերժացնելով Հրաչի հերոսի բարի անունն ու հիշատակը: Շիրակի մարզպետը շնորհավորեց նաև Վարդան պապին, ում մի աչքը լալիս էր, մյուսն ուրախանում:
Անուշն ինստիտուտի փաստաթղթերը Ստեփանակերտի համալսարանից կտեղափոխի Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ, որտեղ էլ կշարունակի ուսումն ու կապրի և փոքրիկ Անահիտին կմեծացնի իր ամուսնու ծնողների կողքին:
Շիրակի մարզպետարանի աշխատակազմի անունից ամենաջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք հղում Գալստյանների ընտանիքին փոքրիկ Անահիտի ծննդյան կապակցությամբ՝ ցանկանալով փոքրիկին և իր մայրիկին քաջառողջություն: Վարդան պապին, Անահիտ տատիկին և փոքրիկի հորեղբորն առանձնահատուկ շնորհավորանքներ, ամենակարևորը քաջառողջություն բոլորիդ և մաղթում` Աստված պահապան Ձեր ընտանիքին:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-04 15:43:21