Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Փառք Հայ Երկրապահին

08.05.2016

Մայիսի 8-ին Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցները` մարզպետ Հովսեփ Սիմոնյանի և քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ, մարզի Երկրապահ կամավորականների, ազատամարտի վետերանների  հետ միասին այցելեցին Շիրակ գերեզմանատան ,,Փառքի պանթեոն,,, ուր հանգչում են Արցախյան հերոսամարտում զոհված Շիրակցի հայորդիները: Ապրիլյան քառօրյա պատերազմի արդյունքում, ցավոք,  ևս 7 հայորդի ,,Փառքի պանթեոն,,- ում մայր հողին հանձնվեցին իրենց փառապանծ զինակից ընկերների և սպաների կողքին: Ծաղկեպսակադրության արարողությունից հետո ծաղիկներ դրեցին նաև նորօրյա հերոսների շիրիմներին: Ծաղիկների տեղադրման արարողությունից հետո Արցախյան պատերազմի մասնակից մեր հերոս հայորդիները հիշեցին և միմյանց հիշեցրին անցած դժվարին ու ծանր օրերը: Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասաց. ,,ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի և իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Երկրապահի օրվա կապակցությամբ: Անգնահատելի է այս տղաների ունեցած ներդրումն ու ավանդը Արցախյան ազատամարտի հաղթանակի կերտման գործում: Թշնամու դավադիր գործողությունների արդյունքում, ցավոք, նրանց ավելացան ևս 13 քաջորդի, 7-ը` Գյումրիից, 6-ը` մարզի տարբեր համայնքներից: 
Փա՛ռք ու պատի՛վ մեր երեխաներին, ովքեր իրենց կյանքի ու արյան գնով խափանեցին նենգ թշնամու հերթական դավադրությունը, գլուխ ենք խոնարհում բոլոր այն հայրենասեր, խիզախ հայորդիների և այստեղ ներկա նրանց հերոս մայրերի առջև, ովքեր իրենց կյանքը զոհեցին ազատության վեհ գաղափարի համար ,,:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-21 14:56:22