Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ժամանակակից կոմպոզիտորները Գյումրիում

08.05.2016

Մայիսի 8-ին ,,Գյումրու Հայորդաց տան,, -ը կայացավ ,,Ժամանակակից կոմպոզիտորները Գյումրիում,, խորագիրը կրող համերգ` Հայաստանի Կոմպոզիտորների միության, ՀՀ Շիրակի մարզպետարանի, ինչպես նաև Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ: Համերգին ներկա էին Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպս. Աջապահյանը, ՀՀ Շիրակի մարզպետ Հ. Սիմոնյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, փոխմարզպետներ Ս.Պետրոսյանն ու Հ.Արշակյանը, ինչպես նաև մարզային ու քաղաքային իշխանության այլ ներկայացուցիչներ: Երեկոյի ընթացքում Գյումրու բոլոր երաժշտական դպրոցների սաների կատարմամբ հնչեցին ժամանակակից հայ կոմպոզիտորներ` Արամ Սաթյանի, Գեղունի Չթչյանի,Գագիկ Հովունցի, Մարտին Վարդազարյանի, Ստեփան Շաքարյանի, Արեգ Լուսինյանի, Ստեփան Բաբաթորոսյանի, Սվետլանա Ալեքսանյանի, Ջեննի Ասատրյանի, Նարինե Զարիֆյանի, Արմենուհի Կարապետյանի, Անահիտ Կոստանյանի, Աննա Գարսոյանի, Բելա Հովհաննիսյանի կատարումները, որոնք բոլորն էլ ներկա էին համերգին. վերջինս, ի դեպ, համերգի նախաձեռնության հեղինակն էր: Երեկոյի ավարտին ,,Մատաղ սերնդի ստեղծագործական մտքի զարգացման և հայ երաժշտարվեստի բնագավառում ունեցած մեծ ավանդի համար,, ՀՀ Շիրակի մարզպետի պատվոգրով պարգևատրվեցին ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Շաքարյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արեգ Լուսինյանը, Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Հովունցը, ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանը: Ծնունդով գյումրեցի Գեղունի Չթչյանը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմից պարգևատրվեց ,,Քաղաքապետարանի ոսկե մեդալով,,- ով, քաղաքապետի պատվոգրերով և շնորհակալագրերով պարգևատրվեցին համերգին մասնակից դպրոցների տնօրենները:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59