Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այսօր Հաղթանակի և խաղաղության տոնն է

09.05.2016

Հարգելի հայրենակիցներ
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի և Խաղաղության տոնի կապակցությամբ: Հայ ժողովրդի բազմադարյան պատմության մեջ մայիս ամիսը դարձավ հաղթանակների, հերոսական սխրանքների, միասնության ու համախմբվածության խորհրդանիշ:
Հաղթանակի տոնը մեզ համար կրկնակի խորհուրդ ունի, քանզի մենք նշում ենք ոչ միայն ֆաշիզմի դեմ տարած Մեծ հաղթանակի օրը, այլև մեկ այլ փառավոր տարեդարձ` Շուշիի ազատագրման 24 ամյակը:
Իրենց պապերի և հայրերի արժանավոր ժառանգներն այսօր էլ շարունակում են հերոսական պայքարով, իրենց կյանքի գնով պաշտպանել մեր հայրենիքը: Մեր խոնարհում ենք բերում Արցախյան հերոսամարտում և դրանից հետո նահատակված մեր քաջորդիների շիրիմների առջև: Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հայրենիքի պաշտպանությանն ու ազատությանը:
Հաղթանակի և խաղաղության 71-րդ, և Շուշիի ազտագրման 24-րդ տարելիցների կապակցությամբ կրկին շնորհավորում եմ մեզ բոլորիս և, հատկապես, Մեծ Հայրենականի ու Արցախյան պատերազմի վետերաններին, մերօրյա հերոս զինվորներին` ցանկանալով քաջառողջություն, երջանկություն ու խաղաղություն:


ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ`                                   ՀՈՎՍԵՓ ՍԻՄՈՆՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46