Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,Հոգևոր երգերի ոգեկոչման երեկո,, Գյումրու Սուրբ Աստվածածին եկեղեցում

10.05.2016

Մայիսի 9-ին ՀՀ Շիրակի մարզպետարանը կազմակերպել էր hոգևոր երգերի ոգեկոչման երեկո` նվիրված Արցախում հերոսաբար զոհված հայորդիների հիշատականին, որը տեղի ունեցավ Գյումրու Սուրբ Աստվածածին` Յոթվերք եկեղեցում: Միջոցառմանն իր օրհնությունն էր բերել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Շիրակի թեմը` առաջնորդությամբ Տ.Միքայել եպս. Աջապահյանի: Փառատոնին ներկա էին ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, փոխմարզպետներ` Ս.Պետրոսյանը և Հ.Արշակյանը: Իր բնույթով եզակի այս միջոցառմանն իրենց ելույթներով հանդես եկան մարզի երաժշտական և արվեստի դպրոցների մանկական երգչախմբերը, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տան, Սուրբ Աստվածածին ` Յոթվերք, եկեղեցու երգչախմբերը, անհատ կատարողներ, հայ առաքելական եկեղեցու սարկավագներ: Փառատոնի նպատակն էր տարածել ու զարգացնել հոգևոր երաժշտությունը հանրապետության տարածքում և տարեցտարի ընդլայնել մասնակիցների թիվը, հանրությանը ներկայացնել այնպիսի հոգևոր երգեր, որոնք մինչ օրս քիչ են հնչել պատանի կատարողների կողմից: Փառատոնը խնդիր ունի նաև հայ պատանուն և երիտասարդին ծանոթացնել բազմադարյան հայ հոգևոր երաժշտությանը, բարձրացնել ազգային արժեհամակարգը, ազգային արժեքների գիտակցման և հոգևոր երգի միջոցով պահանջատեր լինել հայկական հարցի լուծմանը և հարգանքի տուրք մատուցել մարտում հերոսաբար ընկած հայորդիներին: Երեկոյի ավարտին փառատոնի մասնակիցները պարգևատրվեցին ՀՀ Շիրակի մարզպետի պատվոգրերով և հուշանվերներով:


 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23