Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այցելություն Անիի տարածաշրջանի համայնքներ

18.05.2016

Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, շարունակելով աշխատանքային այցերը մարզի տարածաշրջաններ, մայիսի 18-ին այցելեց Անիի նախկին տարածաշրջանի Անի Պեմզա, Անի ավան, Բագրավան, Ջրափի և Իսահակյան համայնքներ: Շիրակի մարզպետն այցելությունը սկսեց Անի Պեմզայի առողջության կենտրոնից: Ամբուլատորիայի տնօրենն իր գոհունակությունը հայտնեց մարզպետարանի ֆինանսավորմամբ կատարված վերանորոգման աշխատանքներից, ներկայացրեց բնակչությանը ներկայացվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն: Այնուհետև Շիրակի մարզպետն այցելեց գյուղի դպրոց: Չնայած դպրոցը նոր էր վերանորոգվել, սակայն արդեն նկատելի էին որոշ թերություններ, որոնք ինչպես տեղեկացրեց տնօրենը, շենքի հիմքի հետ կապված խնդիրներ էին և եղանակները բացվելուն պես կվերացնեն:Տնօրենը խնդրեց մարզպետին որոշակի օգնություն ցուցաբերել դպրոցի տանիքի փոփոխման համար: Շիրակի մարզպետը հանձնարարեց հարցին դրական լուծում տալ և զեկուցել: Հաջորդ այցելությունն Անի ավան համայնքն էր: Համայնքային կենտրոնում Շիրակի մարզպետը հանդիպում ունեցավ բնակիչների հետ, լսեց վերջիններիս խնդիրները, որը հիմնականում վերաբերվում էր ջրամատակարարմանը և հողերին: Շիրակի մարզպետը խոստացավ ջրամատակարարման խնդրի հետ կապված անպայման աջակցել, իհարկե այն դեպքում, եթե համայնքը պատրաստակամություն կհայտնի իր կողմից նախատեսվող ներդրումը կատարել: Գյուղապետը բնակիչներին ներկայացրեց խնդիրը: Հողերի հետ կապված Շիրակի մարզպետը կրկին հանձնարարեց կատարել ուսումնասիրություն և գործընթացի վերաբերյալ զեկուցել: Հաջորդ հանդիպումը Բագրավանի դպրոցում էր: Շիրակի մարզպետն այցելությունը սկսեց դպրոցի նախակրթարանից, ուր հաճախում են 47 երեխա: Շիրակի մարզպետն իր գոհունակությունը հայտնեց առկա պայմանների վերաբերյալ, ապա շրջեց դպրոցում, այցելեց դասասենյակներ: Հանդիպումն ավարտեց դպորցի ուսուցչանոցում ուսուցիչների հետ հանդիպմամբ:Մարզպետը լսեց վերջիններիս առաջարկները` կապված ամբուլատոր ծառայության, տրանսպորտի խնդիրների հետ: Լսելով մանկավարժներին Շիրակի մարզպետը հանձնարարեց բոլոր հարցերի վերաբերյալ տալ հանձնարարականներ և ամենասեղմ ժամկետում հարցերին լուծում տալ: Ջրափիի դպրոցում լավ լուրով դիմավորեցին պարոն Սիմոնյանին: Լավ լուրն այն էր, որ մի երկու օրից սկսվելու էր դպրոցի տարածքի ցանկապատման աշխատանքները, պարզապես անձրևներն են խոչընդոտել: Շիրակի մարզպետը շրջեց դպրոցում, ծանոթացավ դպրոցի բուֆետում ,,Հայկական կարիտասի,, կողմից իրականացված աշխատանքներին և իր գոհունակությունը հայտնեց կատարված աշխատանքներից: Դպրոցի մարզադահլիճը ունի վերանորոգման խնդիր, որին Շիրակի մարզպետը խոստացավ անդրադառնալ ֆինանսավորման առկայության դեպքում: Այստեղ ևս Շիրակի մարզպետն այցելեց դպրոցում գործող նախակրթարան, ծանոթացավ պայմաններին որոնք կրկին գոհացուցիչ էին: Հանդիպման ավարտին ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ մարզպետը նշեց, որ բոլոր դպրոցներում նկատելի էր մաքրություն, որը հնարավոր չէր մարզպետի այցելությամբ պայմանավորված կազմակերպել, ինչի համար էլ պարոն մարզպետը շնորհակալություն հայտնեց տնօրեններից և աշխատակիցներից` նման սրտացավ մոտեցում ցուցաբերելու համար: Հաջորդ այցելությունը Իսահակյան համայնքն էր: Այստեղ այցն ավելի շատ պայմանավորված էր դպրոցի այրված տանիքի վերանորոգման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով, սակայն հորդառատ անձրևի պատճառով շինարարները ժամանակավորապես դադարեցրել էին աշխատանքները: Ճիշտ է, աշխատանքների մեծ մասը կատարված էր, բայց եղանակային պայմաններն այնուամենայնիվ խանգարում էին այն ամբողջ թափով իրականացնել: Այստեղ ևս դպրոցում շրջելուց հետո, ուսուցչանոցում ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ, մարզպետը կրկին անդրադարձավ վերջին զանգի միջոցառումներին, կրկին հորդորեց դրանք կազմակերպել և անցկացնել ավելի շատ բովանդակային առումով, որպեսզի երեխաներն ավարտելուց հետո տարիներ անց, իրոք հիշելու բան ունենան, իսկ ուսուցիչներին նախապես ցանկացավ ուսումնական տարվա հաջող ավարտ:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:05:31