Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այսօր թանգարանների միջազգային օրն է

18.05.2016

Թանգարանների հարգելի աշխատակիցներ
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները ձեր մասնագիտական տոնի` Թանգարանների Միջազգային օրվա առթիվ: Թանգարանների միջոցով հասարակությունն արտահայտում է իր վերաբերմունքը պատմամշակութային արժեքների նկատմամբ` հավաքելով ու պահպանելով հոգևորը և նյութականը:
Թանգարանները կատարում են ազգանվեր գործ. նրանք դարձել են մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության, ժողովրդի անցյալի և ներկայի ավանդույթների կրողը: Շատ կարևոր է մեր հասարակության համար թանգարանների աշխատակիցների նվիրվածությունն իրենց գործին նրանք ապագա սերունդներին են փոխանցում մեր հայրենիքի պատմության էջերը:
Մարզի թանգարանների աշխատակիցներն իրենց գիտակցական կյանքի մեծ մասը նվիրել են թանգարանաստեղծ ու թանգարանապահպան գործունեությանը, ուստի այս ինքնատիպ ու յուրահատուկ տոնի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիդ` ցանկանում քաջառողջություն, անձնական երջանկություն և աշխատանքային նորանոր հաջողություններ:


Հ. ՍԻՄՈՆՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-04 15:43:21