Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ ,,Այստեղ` երկրից հեռու,, գրքի շնորհանդեսը

19.05.2016

Մայիսի 19-ին Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ Շիրակի գրողների միության բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Անդրանիկ Կարապետյանի ,,Այստեղ` երկրից հեռու,, գրքի  շորհանդեսը: Միջոցառմանը մասնակցում էր ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, քաղաքապետարանի և մարզպետարանի պատասխանատուներ, հյուրեր, Անդրանիկ Կարապետյանի գրչակից ընկերները: Շիրակի մարզպետը շնորհավորեց Անդրանիկ Կարապետյանին  յոթերորդ գրքի հրատարակության կապակցությամբ, որում բանաստեղծը խոհի և զգացումի խտացումներով պատկերում է իրական կյանքի և երազի համատեղ մի հյուսվածք: Բանաստեղծական հերոսը մարդն է, կենսական, խենթ ու հակասական` իր բազմաշերտ հոգեբանությամբ:
Այստեղ` երկրից հեռու
Չկաս, չես էլ լինելու,
Մի օր կես ես լինելու, Կեսդ` ճերմակ, կեսդ սև-
Սրտիս պես ես լինելու…
1963 թվականին Շիրակի մարզի Հացիկ գյուղում ծնված Անդրանիկ Կարապետյանն ավարտել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզ-մաթ ֆակուլտետը: 1996 թվականից աշխատում է որպես ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի նախագահ: Նրա բանաստեղծությունները տպագրվել են հայաստանյան գրական մամուլում: Անդրանիկ Կարապետյանի ժողովածուները թարգմանվել են գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, սերբերեն, ռուսերեն լեզուներով: Բանաստեղծի ,,Անհետացող ճամփաբաժան,, ժողովածուն 1998 թվականին արժանացել է Դանիել Վարուժանի անվան մրցանակի: 2009 թվականին բանաստեղծն արժանացել է ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալի, 2015 թվականին արժանացել ,,Նարցիս,, ամենամյա մրցանակի:
*
Երազիս ծայրին
Միշտ դու էիր,
Ու երազս միայն մի ծայր ուներ:

*
Ինչ-որ տարածության մեջ,
Որտեղ դնդնում էր աշունն իր մեղեդին
Տուն կառուցեցի…
Հետո`
Մի գիշեր,
Երազիս մեջ ձյուն տեղաց,
Իսկ ես տանիքը դեռ չէի ավարտել:
Երբ առավոտյան
Արև խուտուտ էր տալիս աչքերս,
Արթնացա…հալոցքի կաթկթոցից:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:05:31