Նորություններ
Հանդիպում մարզի գործարարների հետ
19.05.2016
Մայիսի 19-ին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը հանդիպեց մարզում գործունեություն իրականացնող շուրջ երկու տասնյակ գործարարների հետ: Շիրակի մարզպետն ավելի վաղ էր նախատեսել այս հանդիպումը, ցավոք ապրիլյան քառօրյան փոխեց շատ պայմանավորվածություններ: Ամեն դեպքում հանդիպումը կայացավ. այն անցավ բավականին հետաքրքիր և կառուցողական բնույթ ստացավ: Գործարարները ներկայացրեցին իրենց հետաքրքրող և իրենց գործունեությանը խթան հանդիսացող հարցեր, դժվարություններին չանդրադարձան, քանի որ առանց դժվարությունների աշխատելը սուտ կլինի, այլ բան է արհեստածին խոչընդոտները կամ դժվարությունները: Գրեթե բոլորը շեշտեցին, որ չունեն ֆինասական խնդիրներ, պարզապես կա արտադրանքի իրացման խնդիր, որն իր բնույթով ունի նաև մոտեցման կամ հարցի լուծման, կամ ճիշտ ու խելամիտ կարգավորման ահնարժեշտություն: Սննդամթերք արտադրողների համար այն խնդիր է այնքանով, որքանով կա պահպանության հարց, որը չունեն արդյունաբերական ապրանքներ արտադրողները: Երկուսն էլ ունեն շուկայի ընդլայնման խնդիր: Առևտրաարդյունաբերական պալատի Շիրակի մարզի նախագահ ,,Լենտեքս,, ՍՊԸ տնօրեն Կարեն Գոմցյանն առաջարկեց հաճախակի կազմակերպել տոնավաճառներ, որը շատ ձեռնտու կլինի և՛ արտադրողի և՛ գնողի համար, քանզի այնտեղ ապրանքը կսպառվի գործարանային գնով և ինչ-որ տեղ նաև օգուտ կլինի սոցիալապես անապահով խավին: Առևտրաարդյունաբերական պալատի նախագահի հետ եղավ պայմանավորվածություն, հաճախակի դարձնել հանդիպումները, քննարկումները և արդյունքում ունենալ հարցերին լուծում տալու միասնական մոտեցում, այլապես մեկն առաջրկում է մի բան, մյուսը գործում է լրիվ այլ ուղղությամբ: Շիրակի մարզպետը գործարարներին ներկայացրեց Գյումրու Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի մարկետինգի բաժնի պետ պարոն Արամյանին, ով առաջարկեց իրենց կողմից գործարարներին տարաբնույթ աջակցություն տրամադրելու տարբերակներ, օրինակ կայքերի ստեղծում, ինչն այսօր ընդունված է գործարար աշխարհում. յուրաքանչյուր ոք իր արտադրանքը կարող է ներկայացնել համացանցում` հետադարձ կապի միջոցով դուրս գալով միջազգային շուկա: ,,Անալիտիկ սարք-1,, ձեռնարկությունը ժամանակին մասեր է արտահանել սուզանավերի արտադրության համար, այսօր ցավոք ձեռնարկությունը չունի նման պատվերներ, բայց շարունակում է տեղական շուկայում մնալ առաջատար: Կազմակերպության տնօրեն Ժոռա Ավետիսյանը ներկաներին առաջարկեց իրենց ծառայությունները. ,,Մեքենասարքավորումների մասերի պատվերներ` մատչելի գներով,, , որը երբեմն մեր գործարարներն ավելի թանկ գնով են պատվիրում, կամ ձեռք են բերում ոչ գործարանային արտադրության մասեր: Հանդիպման ավարտին Շիրակի մարզպետը բոլորին խոստացավմեկ առ մեկ այցելել իրենց կազմակերպություններ` տեղում ծանոթանալու վերջիններիս գործունեությանը, որից հետո կկազմակերպվի նոր հանդիպում նոր ձևաչափով և քննարկման ենթակա նոր հարցերով: