Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկում սոցիալական համագործակցության շրջանակներում

19.05.2016

Մայիսի 19-ին տարածքային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրի կնքման և դրա շրջանակում համակարգող խորհրդի ձևավորման աշխատանքներին մեթոդական և գործնական աջակցություն տրամադրելու նպատակով ՀՀ Շիրակի մարզպետարանում անցկացվեց աշխատանքային սեմինար-քննարկում` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանի և նախարարության աշխատակիցների մասնակցությամբ:
Սեմինար-քննարկմանը ներկա էին ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության, տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունների, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի մասնագետները, մարզի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների), սոցիալական ապահովության և զբաղվածության տարածքային կենտրոնների պետերը, ոստիկանության աշխատակիցները և մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Սեմինարի ընթացքում քննարկվեցին տարածքային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրի ընդունման ընթացակարգի և տարածքային մակարդակում կնքված սոցիալական համագործակցության համաձայնագրի համաձայն ձևավորվող համակարգող խորհրդի գործունեության վերաբերյալ հարցեր:Քննարկման ավարտին հարց ու պատասխանի միջոցով ոլորտների պատասխանատուները հստակեցրեցին իրենց հուզող խնդիրները և դրանց վերաբերյալ լուծումներ գտնելու ուղիները:

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 09:53:30