Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ ,, Տարվա լավագույն տնօրեն, ուսուցիչ, դաստիարակ,, մրցույթի մարզային փուլը

19.05.2016

Մայիսի 19-ին Գյումրու Օյունջյան դպրոց-վարժարանում տեղի ունեցավ ,,Տարվա լավագույն տնօրեն,, ,,Տարվա լավագույն դաստիարակ,, , ,,Տարվա լավագույն ուսուցիչ,, մրցույթի մարզային փուլը: ,,Տարվա լավագույն տնօրեն,, անվանակարգում մասնակցության հայտ ներկայացրած միակ թեկնածուն Գյումրու թիվ 6 հիմնական դպրոցի տնօրեն Սարգսյան Արտաշեսն էր: Վերջինս` փակ գաղտնի քվեարկության արդյունքում միաձայն ճանաչվեց մրցույթի մարզային փուլի հաղթող: ,,Տարվա լավագույն դաստիարակ,, անվանակարգում երկու հավակնորդներից միայն մեկն էր ներկայացել մարզային փուլի կլոր սեղան քննարկմանը: ,,Գոհար,, ՀՈԱԿ-ի դաստիարակ Ռուզաննա Շահմուրադյանը հանձնաժողովի որոշմամբ ճանաչվեց մրցույթի մարզային փուլի հաղթող: ,,Տարվա լավագույն ուսուցիչ ,, անվանակարգում մասնակցության հայտ էին ներկայացրել Գյումրու թիվ 15 իմնական դպրոցի պատմության ուսուցչուհի Լաուրա Գրքիկյանը, Գյումրու թիվ 18 միջնակարգ դպրոցի անգլերեն լեզվի ուսուցչուհի Լիդա Խաչատրյանը, Գյումրու թիվ 25 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Աստղիկ Հակոբյանը, Ազատանի միջնակարգ դպրոցի ֆրանսերեն լեզվի ուսուցչուհի Ժաննա Գևորգյանը, Ջրափիի կենսաբանության ուսուցչուհի Անահիտ Կարապետյանը և Կամոյի միջնակարգ դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Աննա Մանուկյանը: Հանձնաժողովի կլոր սեղան քննարկումից հետո, փակ գաղտնի քվեարկության արդյունքում մրցույթի մարզային փուլի հաղթող ճանաչվեց Ջրափիի միջնակարգ դպրոցի կենսաբանության ուսուցիչ Անահիտ Կարապետյանը: Հավելենք, որ երեք մրցույթների հանրապետական փուլի արդյունքները կամփոփվեն մինչև սեպտեմբերի 25-ը` համաձայն գործող կարգի:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 09:53:30