Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրու Սահմանապահ ջոկատը նշեց իր հիմնադրման 92-րդ տարելիցը

20.05.2016

Մայիսի 20-ին Գյումրու սահմանապահ ջոկատում տեղի ունեցավ Սահմանապահ ջոկատի հիմնադրման 92-րդ տարելիցին նվիրված տոնական միջոցառում: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, փոխքաղաքապետ Վաղինակ Մխիթարյանը, ՀՀ-ում ՌԴ Դաշնային սահմանապահ ծառայության պետ, գեներալ-մայոր Անատոլի Դմիտրևիչ Միխեևը, վետերաններ, հյուրեր: Սահմանապահներին ողջունեցին Շիրակի փոխմարզպետը, Գյումրու քաղաքապետը, ով նաև հեռուստացույց նվիրեց ջոկատին, ՀՀ-ում ՌԴ Դաշնային սահմանապահ ծառայության պետ, գեներալ-մայոր Անատոլի Դմիտրևիչ Միխեևը, Գյումրու սահմանապահ ջոկատի հրամանատար գնդապետ Մաքսիմ Վիկտորի Գուստյակը: Ելույթներից հետո ջոկատի մի շարք ծառայողների տրվեցին շնորհակալագրեր` լավ ծառայության համար: Միջոցառման ավարտին ջոկատի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ փոքրիկ համերգ` նվիրված Գյումրու ջոկատի կազմավորման 92-րդ տարելիցին: Լենինականի ռուսական սահմանապահ ջոկատը սահմանապահ զորքերի առաջին մարտական ջոկատներից է և պաշտպանում է Հայաստանի պետական սահմանը Թուրքիայից` 132 կիլոմետր հեռավորությամբ: Զիծառայողները մեծ պատիվ են համարում, որ Խորհրդային միության փլուզումից հետո իրենց հաջողվել է պահպանել սահմանների պաշտպանության լենինականյան համակարգը: Սահմանապահ ջոկատի ստեղծման հիմնաքարը եղել է Ստեպինյան դիվիզիան: 1922 թվականի օգոստոսի 13-ին Կովկասյան կորպուսի թիվ 22 որոշմամբ Ստեպինյան դիվիզիայի զորամասերի առանձին բազաների հիման վրա ձևավորվում է առաջին սահմանապահ գումարտակը: 1924 թվականի մայիսի 3-ին Ալեքսանդրապոլի սահմանապահ 5 վաշտ վերանվանվում է ,,Լենինականի սահմանապահ ջոկատ,,: Դժվար է եղել սահմանապահների ուղին: Սակայն ստեղծման առաջին օրերից նրանք կերտել են պայքարի փառահեղ ու անխախտ ավանդույթներ:  

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 19:39:56