Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Կրթության և գիտության նախարարի այցը Շիրակի մարզ

23.05.2016

Մայիսի 23-ին ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր: Նախարարը, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի ուղեկցությամբ, Գյումրու ,,Օյունջյան,, վարժարանի նիստերի դահլճում հանդիպում ունեցավ մարզի  ԲՈՒՀ-երի և դպրոցների տնօրենների, ինչպես նաև կրթության ոլորտի այլ պատասխանատուների հետ: Լևոն Մկրտչյանը հանդիպումը սկցեց վարչապետի հայտարարությամբ, որում նշվում էր, որ Կառավարությունն անցնում է տնտեսական ռեժիմի: Ըստ նախարարի` կրթության ոլորտը մի քիչ ուռճացված է. ,,Փոքր հնարավորություններով էլ կարող ենք լուծել մեծ խնդիր: Բայց հաշվի կառնենք նաև սոցիալական գործոնը, մենք խնդիր ունենք հատկապես գյուղական համայնքներում, ուր աշխատանքից ազատումը բերում է սոցիալակ լարվածության, դրա համար պետք է մարդուն ապահովել այլ աշխատանքով, կրճատումն այս դեպքում բավական բարդ խնդիր է,,: Կրթության նախարաը կողմ է Ազգային ժողով ներկայացված ԲՈՒՀ -երում տարկետման իրավունքը վերացնելու մասին օրինագծին: Նախարարը փաստեց, որ եթե տարկետման իրավունքը անջատենք անվճար համակարգից, կկարողանանք արմատապես փոխել նաև մեր կողմից որդեգրած քաղաքականությունը: Առաջարկեց նաև սոցիալական ծրագրերի միջոցով լուծել անապահով ընտանիքների ուսման վարձի խնդիրը, ինչը, ըստ նախարարի, հնարավորություն կտա վերջին տարիներին այն երեխաներին, ովքեր ընդունակ են, սովորում են, բայց հնարավորություն չունեն վճարելու` ստանալ բարձրագույն կրթություն: Ինչ վերաբերում է վերադարձ տասնամյա կրթական համակարգին, այս պահին փոփոխություններ չեն նախատեսվում: Նախարարությունը պարզապես ծրագրում է որոշակիորեն թեթևացնել ավագ դպրոցների ուսումնական ծրագիրը․ ,,Պետք է կարողանանք 12-ամյա կրթության վերջին փուլն այնպես կազմակերպել, որ դա բեռնաթափի երեխաների հետագա սովորելու ընթացքը,,: Նույնը վերաբերում է նաև ԲՈՒՀ-ին, շատ մասնագիտությունների դեպքում կարող է քառամյա բակալավրական կրթությունը դառնալ եռամյա: Պարոն Մկրտչյանը տեղեկացրեց, որ առաջիկայում մեկնարկելիք ավարտական քննությունների կարգը չի փոխվի, քանի որ օրենքը թույլ չի տալիս: Հանդիպման ավարտին կոչ արեց դրոցների տնօրեններին` զերծ մնալ վեջին զանգի ճոխություններից և դրամահավաքությունից:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 09:53:30