Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հավերժ Փառք Հերոսներին

25.05.2016

Մայիսի 24-ին Գյումրու Գարեգին Բ  Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը կրող միջնակարգ դպրոցում բացվեց ապրիլյան քառօրյա պատերազմի հենց առաջին օրը նահատակված` նույն դպրոցի սան, 1996 թվականին ծնված Վլադիմիր Աշոտի Մելքոնյանի անվան դասասենյակ: Ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վլադիմիր Մելքոնյանը թշնամու գնդակից մահացու վիրավորվել էր Մադաղիսում, ով էլ դարձավ առաջին զոհը քառօրյա պատերազմի հենց առաջին օրը: Դպրոցի տնօրինությունը մանկավարժական խորհրդի ժամանակ լսել և միաձայն ընդունել էր դպրոցի զինղեկ, ,,Մարտական խաչ,,2-րդ աստիճանի շքանշանակիր, գնդապետ Գարեգին Ջամբազյանի դպրոցի դասասենյակներից մեկը` Հերոս Վլադիմիր Մելքոնյանի անվամբ անվանակոչելու առաջարկը: Միջոցառմանը մասնակցում էին մարզային իշխանության ներկայացուցիչներ, նահատակված Վլադիմիրի ազատամարտիկ հոր` ազատամարտիկ ընկերները, Վլադիմիրի մայրը, եղբայրն ու մորաքույրը: Կրտսեր դասընկերները Հայաստանի Հանրապետության օրհներգը  կատարելուց հետո, մեկ րոպե լռությամբ հարգեցին Վլադիմիրի և մնացած նահատակվածների հիշատակը: Հուշ ցերեկույթի ավարտին ներկաները գրառում կատարեցին հերոսի անվամբ բացված հուշամատյանում:  Հավելենք նաև, որ նույն օրը Գյումրու թիվ 4 հիմնական դպրոցի զին.պատրաստության դասասենյակն անվանակոչվեց Թալիշում 03.04.2016 թվականին նահատակված,  ,,Տանկիստ,, անվամբ հայտնի Տիգրան Արամի Աբգարյանի անունը կրող դասասենյակ, ով սովորել և 2011 թվականին ավարտել էր թիվ 4 դպրոցը: Միջոցառմանը ներկա էին Տիգրանի հայրը, հորեղբայրը, հարազատները, ընկերներն ու դասընկերները:

 

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-15 10:31:07