Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեծ հանդիսությամբ բացվեվ Սառնաղբյուրի հուշակոթողը

26.05.2016

Մայիսի 26-ին Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի 12-րդ դարի ,,Հոգիվանք,, եկեղեցու տարածքում մեծ հանդիսությամբ տեղի ունեցավ է 1918 թվականին թուրքերի դեմ մղված ինքնապաշտպանական մարտերում սառնաղբյուրցիների տարած հաղթանակի կապակցությամբ, նահատակված սառնաղբյուրցիներին նվիրված հուշակոթողի բացման արարողությունը:
Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, ԱԺ խմբակցությունների ղեկավարներ և անդամներ, հյուրեր, սառնաղբյուրցիներ, զլմ ներկայացուցիչներ: Սոգըթլուի հերոսական ճակատամարտը բեկումնային է եղել հայ ժողովրդի1918 թվականի ազգային ազատագրական պայքարում, այս ճակատամարտով սկսվեց հաղթական ուղին, որը տարավ դեպի Սարդարապատ:
Սառնաղբյուրի ճակատամարտը վառ ապացույց է հայ ժողովրդի ուժեղ կամքի, այն բանի, որ եթե կռվում ենք, ուրեմն անպատճառ կհաղթենք, քանզի մեր կռիվը մեր երկրի, մեր պապերի հողերի պաշտպանության համար է: Ելույթ ունեցողներն իրենց ելույթներում նշեցին, որ հենց այդ հերոսականմարտերում է ձևավորվել հայ ժողովրդի ազատ ապրելու և անկախությունը պաշտպանելու կամքը, որը սերնդեսերունդ փոխանցվեց մինչև ապրիլյան քառօրյա հաղթական պատերազմ: Սառնաղբյուրում ինքնապաշտպանական մարտերը թուրքերի դեմ տեղի են ունեցել ավելի վաղ՝ 1918 թվականի մայիսի 18-22-ը, որը մեզ հայտնի է որպես Սոգթլվա հերոսամարտ, ինչը 2003 թվականից հիմնավորվեց շատ ու շատ պատմաբանների ազգագրագետների կողմից:
Ծնունդով Սառնաղբյուրից ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոլյանի, ,,Զորավիգ,, թերթի գլխավոր խնբագիր Պուշկին Սերոբյանի նախաձեռնությամբ և հետևողականության շնորհիվ կյանքի կոչվեց Սոգթլվա հերոսամարտին նահատակված հերոսներին նվիրված հուշակոթողը, որի ճարտարապետն ու հեղինակը Նարեկ Սարգսյանն է: Շինաշխատանքների իրականացման համար բացվել էր հիմնադրամ, որին առաջին փոխանցողը ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոլյանն էր:
Սամվել Նիկոյանն իր ելույթում նշեց, որ հուշակոթողի կառուցումը բոլոր սառնաղբյուրցիների ցանկությունն է, որի համար ոչ ոք ջանք ու եռանդ չխնայեց և այն այսօր կյանքի կոչվեց: Հուշակոթողի բացման պատիվը տրվեց սառնաղբյուրցիներ Սամվել նիկոլյանին և պատմաբան Հակոբ Գևորգյանին:
Տոնական միջոցառումը շարունակվեց ուրախ երգ ու պարով:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 19:39:56