Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի այցը Շիրակի մարզ

27.05.2016

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը մայիսի 27-ին աշխատանքային այցով Շիրակի մարզում էր: Նախարարի առաջին կանգառը Շիրակի մարզպետարանն էր, որտեղ մարզպետ Հովսեփ Սիմոնյանի հետ առանձնազրույցի ընթացքում քննարկել է մարզի բնակիչներին հուզող և արդարադատության նախարարության գործառույթներին առնչվող մի շարք հարցեր: Մարզպետարանում քաղաքացիների ընդունելության ժամանակ ևս Արփինե Հովհաննիսյանին ներկայացվել են մի շարք խնդիրներ, որոնց լուծման վերաբերյալ նախարարը հանձնարարականներ է տվել նախարարության աշխատակիցներին: Նախարարը, մարզային այցի շրջանակում, եղել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, մարզկենտրոնի նոտարական գրասենյակում, Այլընտրանքային պատիժների կատարման բաժնում, Պետական ռեգիստրի գործակալության և ԴԱՀԿ ծառայության գրասենյակում, տեղում ծանոթացել հանրային ծառայություններ մատուցող բաժինների խնդիրներին: Արփինե Հովհաննիսյանը եղել է նաև Շիրակի պանթեոնում, ծաղիկներ դրել ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների հետևանքով զոհված հայորդիների շիրիմներին, ինչպես նաև այցելել նրանց ընտանիքներ։  

 

 ԱՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-30 20:47:04