Նորություններ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՎԵՐՋԻՆ ԴԱՍԻ ԱՌԹԻՎ
27.05.2016
Սիրելի շրջանավարտներ
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ այս հիշարժան օրվա՝ Վերջին դասի կապակցությամբ:
Այսօր հնչած վերջին զանգն ազդարարում է, որ դուք հրաժեշտ եք տալիս Ձեզ համար ջերմ ու հարազատ դարձած կրթօջախներին, սիրելի ու հարգելի ուսուցիչներին, ինչպես նաև պատանեկության անմոռանալի հուշերին:
Անցած տարիները, որ դուք անցկացրել եք դպրոցում, ձեր կյանքի այն հատվածն է, որ սկսել եք մանկությամբ, շարունակել պատանեկությամբ, բայց եզրափակում եք որպես ավելի կայացած, հասուն ու գիտակից մարդիկ, ովքեր ապագայի նկատմամբ ունեն հստակ քայլեր, հետագա գործողությունների հանդեպ ավելի պատասխանատու վերաբերմունք, ինչը բոլորիս համար տեսանելի դարձավ ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված մեր հայորդիների գործողություններում, ովքեր դեռ երեկ ձեր նման վերջին դասն էին անցկացրել:
Համոզված եմ, որ դպրոցական տարիներին Ձեր` ազգային ոգով դաստիարակությունը, ձեռք բերած գիտելիքները և մեր նորօրյա հերոսների սխրանքներն ուղեկից կլինեն ձեզ` վստահությամբ մուտք գործելու մեծ կյանք և պատրաստ լինելու` հաղթահարելու ցանկացած դժվարություն:
Սիրելի շրջանավարտներ. Կրկին շնորհավորելով այս գեղեցիկ ու հանդիսավոր օրվա առթիվ` մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն, կանաչ ճանապարհ և երջանիկ կյանք:
Թո՛ղ իրականանան ձեր բոլոր իղձերն ու նպատակները:
Ամենաջերմ բարեմաղթանքներով
ՀՈՎՍԵՓ ՍԻՄՈՆՅԱՆ