Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատանքային այցն Արթիկ համայնք

31.05.2016


Մայիսի 31-ին ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն աշխատանքային այցով Արթիկի տարածաշրջանի Արթիկ համայնքում էր` տեղում ծանոթանալու խնդիրներին:
Մարզպետը` համայնքի ղեկավար Արսեն Աբրահամյանի ուղեկցությամբ, այցելեց Արթիկի թվով 9- ը դպրոցներ, որից 2-ը ավագ են , 6-ը` հիմնական: Եղավ թիվ 1 հատուկ դպրոցում, ծանոթացավ պայմաններին, լսեց նաև դպրոցում առկա խնդիրների մասին, որոնց լուծման համար տվեց հանձնարարականներ: Այնուհետև Շիրակի մարզպետն այցելեց Արթիկ համայնքում գործող խոշոր ձեռնարկություններ. Մասնավորապես տուֆ քար արտադրող հանքերի ,,Տուֆաբլոկների գործարան,, ԲԲԸ, ապակե տարաների համար մետաղե կաղապարներ արտադրող ,,Ստեկլոմաշ,, ԲԲԸ , ինչպես նաև Արթիկի ,,Վակումային
էլեկտրովառարաններ,,ՓԲԸ : Գործարաններում շրջայց կատարելուց հետո պարոն Սիմոնյանը լսեց վերջիններիս խնդիրների մասին, որոնք հիմնականում առչվում էին իրացման ոլորտին: Արթիկ համայնք աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ Շիրակի մարզպետը եղավ ինչպես Արթիկի բժշկական, այնպես էլ` Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոններում:Առկա իրավիճակին տեղում ծանոթանալուց հետո` մարզպետը վստահեցրեց, որ կարվի ամն ինչ ` կենտրոնների արդյունավետ աշխատանքն ապահովելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59