Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կոշտ թափոնների կառավարման ռազմավարության հանրային քննարկում ՀՀ Շիրակի մարզպետարանում

31.05.2016

Մայիսի 31-ին ՀՀ Շիրակի մարզպետարանում տեղի ունեցավ  Շիրակի մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտի ազգային ռազմավարության վերաբերյալ հանրային քննարկում, որին ներկա էին ՀՀ Տտարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակլ Ա. Բախշյանը, ՀՀ Շիրակի մարզպետ Հ. Սիմոնյանը, ինչպես նաև ոլորտի պատասխանատուներ: Դեռևս 2012 թվականից ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն Ասիական զարգացման բանկի հետ համատեղ նախաձեռնել էր Հայստանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտի ազգային ռազմավարության մշակումը և ՔՈՎԻ` դանիական խորհրդատվական թիմի, կողմից մշակված ոլորտի ,,Ռազմավարական զարգացման պլանը, Ճանապարհային քարտեզը և Երկարաժամկետ ներդրումային պլանը ներկայացրել էին ՀՀ կառավարության քննարկմանը: Ծրագրի 2-րդ փուլը նախատեսում էր իրականացնել ներդրումային փաթեթի իրագործելիության ուսումնասիրությունը: Հանրային քննարկման ընթացքում խորհրդատվական թիմը ներկայացրեց իրենց կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները` ըստ որի համայնքներում գոյություն ունեցող մի քանի աղբանոցներ անհրաժեշտ է փակել, իսկ մարզի ամբողջ աղբը պետք է տեղափոխվի միայն մի աղբավայր, որը կլինի ԵՄ ստանդարտներին համապատասխան: Բացի այդ, մարզային սանիտարական աղբավայրը պետք է կառուցվի այնպիսի տարածքում, որը համապատասխանում է միջազգային ստանդարտներին: Նշենք նաև, որ ՔՈՎԻ ընկերութունն ազգային, մարզային և տեղական իշխանությունների հետ միասին մի քանի տարբերակ քննարկելուց հետո, Բենիամին համայնքում տեղակայված տարածքն առաջարկել է որպես ամենահարմարը` Շիրակի մարզային աղբավայր կառուցելու համար: Շիրակի մարզային աղբավայրի կառուցման աշխատանքների ընդհանուր գնահատված նախնական արժեքը կազմում է մոտավորապես 5,8 մլն եվրո, որը ներառում է նաև աղբավայրի համար անհրաժեշտ սարքավորումները:
Քննարկման ընթացքում ներկաները հնչեցրեցին իրենց հուզող հարցերը, որնց պատասխաններից ակնհայտ դարձավ, որ ծրագիրն իսկապես շահեկան է մեր մարզի համար:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58