Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրու թիվ 3 ավագ դպրոցում բացվեց Վիկտոր Յուզիխովիչի անունը կրող դասասենյակ

01.06.2016

Հունիսի 1-ին Գյումրու թիվ 3 ավագ դպրոցում  բացվեց քառօրյա պատերազմում զոհված հերոս Վիկտոր Յուզիխովիչի անունը կրող դասասենյակ, որին ներկա էին ՀՀ Շիրակի մարզպետ Հ. Սիմոնյանը, ԱԺ պատգամավոր Ս. Ավետիսյանը, ինչպես նաև զինծառայողի ծնողներն ու կրտսեր եղբայրը, որին  ընձեռվել դասասենյակի բացման պատիվը: ,, Ինձ բացակա չդնեք,, ` այս էր գրված դասասենյակի պատին, ուր ամեն ինչ հիշեցնում էր անմահ հայորդու  աշակերտական տարիների մասին:  Քաջարի գնդացրորդը հերոսացավ, պայքարեց ու ետ շպրտեց երկչոտ թշնամուն: Այսօր արդեն դպրոցի ուսուցիչները ցավով ու ափսոսանքով են խոսում սիրելի աշակերտի մասին, պատմում հուշեր պատանի Յուզիխովիչի հետ կապված: Վիկտորի սխրանքն անմահ է, նա և մյուս տղաները հայրենիքին նվիրաբերեցին ամենաթանկը` կյանքը, որպեսզի իրենցից հետո ապրի մի ամբողջ ժողովուրդ: Շիրակի մարզպետը իր խոսքում նշեց.  ,,Խոնարհվում ենք  նրանց առջև, ովքեր իրենց սխրանքներով կարողացան կասեցնել թշնամու գրոհը, մենք պարտական ենք նրանց ու Վիկտորին … ,,: Աժ պատգամավոր Ս. Ավետիսյանն էլ  հավելեց, որ  հպարտություն է ապրում, երբ հիշում է նոր սերնդի   աննախադեպ սխրանքը: Միջոցառման ավարտին դպրոցի այս տարվա շրջանավարտները   երգ նվիրեցին մեր վաղվա օրվա համար  նահատակված , քաջարի հերոս Վիկտոր Յուզիխովիչի հիշատակին, որն էլ ներկաներին անչափ հուզեց:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42