Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նշվեց երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը

01.06.2016

Հունիսի 1-ին` երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժինը Գյումրու Թատերական հրապարակում կազմակերպել էր միջոցառում ,,Թո՛ղ լինի միշտ արևը. թո՛ղ լինի միշտ երկինքը, թո՛ղ լինի միշտ մայրիկը և թո՛ղ միշտ լինեմ ես,, խորագրով, որին ներկա էին Շիրակի մարզպետ Հ. Սիմոնյանը, փոխմարզպետ Հ. Արշակյանը, մարզպետի օգնականներ Ա. Պետրոսյանը, Թ. Մանուկյանը, ովքեր շնորհավորեցին փոքրիկներին՝ մաղթելով անամպ ու խախաղ երկինք, անհոգ մանկություն, ծափ ու ծիծաղ, երգ ու խինդ: Միջոցառմանը մասնակցում էին խնամք և պաշտպանություն իրականացնող շուրջօրյա, գիշերօթիկ, ցերեկային տարբեր հաստատությունների, արտադպրոցական կենտրոնների, երաժշտական դպրոցների, հասարակական կազմակերպությունների թվով 250 սաներ: Նրանք հանդես եկան մանկական, դասական, հայրենասիրական երգերով և պարեցին տարբեր ժողովուրդների պարեր՝ վերջում հնչեցնելով հայկական ավանդական քոչարին: Գեղեցիկ ու հպարտ էին մեր երեխաները` իրենց համարներին համապատասխան տարազներով:Հավելենք, որ կազմակերպչական աշխատանքներին կամավորական սկզբունքներով իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան մի խումբ երիտասարդներ:Միջոցառման նպատակը մեկն էր. ցույց տալ, թե որքան տաղանդավոր են մեր երեխաները, ովքեր իրենց ներկայությամբ մեր կյանքի յուրաքանչյուր րոպեն ուրախության են վերածում ` տանելով մեզ դեպի մանկության անհոգ տարիներ: Շնորհակալություն մանուկներին:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:05:31