Նորություններ
Կայացավ ,, Լավագույն մարզական նախադրոցական հիմնարկ,, մրցույթի մարզային փուլը
01.06.2016
Հունիսի 1-ին` երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Գյումրու Ա. Սարգսյանի անվան մարզադպրոցում անցկացվեց ՀՀ Նախագահի մրցանակի համար ,,Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ,, մրցույթի 2-րդ` մարզային փուլը, որին ներկա էր ՀՀ Շիրակի մարզպետ Հ. Սիմոնյանը:
Մրցույթն անց է կացվում 2-րդ անգամ: Միջոցառման հիմնական նպատակը երեխաների առողջության ամրապնդումն ու առողջ ապրելակերպի ձևավորումն է, ինչպես նաև տարբեր մարզաձևերով երեխաների մարզվելու կողմնորոշումն ու ֆիզիկական որակների բարելավումն է:
Մրցույթի մարզային փուլին մասնակցում էին համայնքային-տարածաշրջանային մրցումներում հաղթող ճանաչված Գյումրու ,,Լապտերիկ,, նախակրթարանի ,,Լապտերիկ,, , Արթիկի թիվ 1 նախադպրոցական հաստատության ,,Արարատ,, , Մարալիկի թիվ 2 միջնակարգ դպրոցի նախակրթարանի ,, Արև,, , ինչպես նաև Ախուրյանի Լ. Գմյուրի անվան նախակրթարանի ,,Ծիածան,, թիմերը: Մարզային փուլի ավարտին մասնակիցները դասավորվեցին հետևյալ հերթականությամբ. 1-ին հորիզոնական-` Ախուրյանի թիմ, 2-րդ հորիզոնական ` Գյումրիի թիմ, 3-րդ հորիզոնական Արթիկի թիմ, 4-րդ հորիզոնական Մրալիկի թիմ: Մրցույթի մարզային փուլի 1-ին, 2-րդ, և 3-րդ տեղը զբաղեցրած թիմերը բացի դրամական մրցանակներից պարգևատրվեցին նաև ՀՀ Շիրակի մարզպետի պատվոգրերով և հուշամեդալներով: Առջևում դեռ հանրապետական եզրափակիչ փուլն է, որի մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարույան կողմից սահմանված հավաստագրերով և դրամական պարգևներով:
Հավելենք, որ 2015 թվականին անցկացված անդրանիկ մրցույթի հանրապետական, եզրափակիչ փուլում հաղթող ճանաչվել և ՀՀ Նախագահի կողմից սահմանված 1-ին մրցանակին է արժանացել Ախուրյան համայնքի Լ, Գմյուրի անվան նախակրթարանի ,,Ծիածան,, թիմը: