Նորություններ
Երկվորյակներից մեկի անունը դրեցին Գևորգ
03.06.2016
Հունիսի 3-ին Գյումրու ծննդատանը լույս աշխարհ են եկել Սպարտակ Մկրտչյանի և Արմինե Բեռնեցյանի զույգ տղաները: Փոքրիկները գյումրեցի այս ընտանիքի 5-րդ և 6-րդ երեխաներն են: Սպարտակն ու Արմինեն մշտապես երազել և երկար են սպասել տղա երեխա ունենալու բերկրանքը վայելելուն, սակայն երկվորյակ որդիների ծնունդն անակնկալ էր նրանց համար: Ծնողները նորածին որդիներից մեկին անվանակոչել են պապիկի անունով, իսկ երկրորդին՝ ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Գևորգ Վարդանյանի պատվին՝ Գևորգ: Երկվորյակներին հարազատներից բացի տեսակցել են նահատակված զինվորի հայրը, Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, տեղակալներ Սեյրան Պետրոսյանը, Հարություն Արշակյանը, առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը և աշխատակազմի երեխաների իրավունքների բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը:
Երեխաները լույսաշխարհ են եկել 1կգ 900 գրամ և 2կգ 600 գրամ քաշերով, նրանց առողջական վիճակը նորմալ է: