Նորություններ
Բացվեց Մերուժան Ստեփանյանի հիշատակը հավերժացնող ցայտաղբյուր և հուշատախտակ
03.06.2016
Հունիսի 3-ին Գյումրու Մուշ թղամասի 10/2 շենքի դիմաց, ուր ապրել էր քառօրյա պատերազմի հերոս, ՀՀ ,, Մարտական խաչ,, 1-ին աստիճանի շքանշանակիր, ավագ լեյտենանտ Մերուժան Արթուրի Ստեփանյանը, բացվեց ցայտաղբյուր և հուշատախտակ: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Շիրակի մարզպետ Հ. Սիմոնյանը, մարզպետի տեղակալներ Հ. Արշակյանը, Ս. Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Ս. Բալասանյանը , հոգևորականներ Շիրակի թեմից, ինչպես նաև Մերուժանի ծնողներն ու հարազատները: Շիրակի թեմի հոգևորականի կողմից սկզբում հնչեց տերունական աղոթք, այնուհետև ցայտաղբյուրի բացման պատիվն ընձեռվեց Մերուժանի ընկերներին, որոց նախաձեռնությամբ էլ այն կյանքի էր կոչվել: Բացման արարողության ընթացքում հնչեցին Գյումրու թիվ 23 հիմնական դպրոցի սաների հայրենասիրական ելույթները: