Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բացվեց Մերուժան Ստեփանյանի հիշատակը հավերժացնող ցայտաղբյուր և հուշատախտակ

03.06.2016

 Հունիսի 3-ին Գյումրու Մուշ թղամասի 10/2 շենքի դիմաց, ուր ապրել էր քառօրյա պատերազմի հերոս, ՀՀ  ,, Մարտական խաչ,, 1-ին աստիճանի շքանշանակիր, ավագ լեյտենանտ Մերուժան Արթուրի Ստեփանյանը,  բացվեց ցայտաղբյուր և հուշատախտակ: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Շիրակի մարզպետ Հ. Սիմոնյանը, մարզպետի տեղակալներ Հ. Արշակյանը, Ս. Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Ս. Բալասանյանը , հոգևորականներ Շիրակի թեմից, ինչպես նաև Մերուժանի ծնողներն ու հարազատները:  Շիրակի թեմի հոգևորականի կողմից սկզբում հնչեց տերունական աղոթք, այնուհետև ցայտաղբյուրի բացման պատիվն ընձեռվեց Մերուժանի ընկերներին, որոց նախաձեռնությամբ էլ այն կյանքի էր կոչվել:  Բացման արարողության ընթացքում հնչեցին Գյումրու թիվ 23 հիմնական դպրոցի սաների հայրենասիրական ելույթները:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23