Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակավան համայնքում բացվեց «Սուրբ Աստվածածին» եկեղեցին

04.06.2016

 Հունիսի 4- ին Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Շիրակավան համայնքում տեղի ունեցան գյուղի նորակառույց եկեղեցու օծման և բացման արարողությունները, որին մասնակցում էին ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, մարզպետարանի քարտուղարության պետ Գրիգոր Պապոյանը, հյուրեր տարբեր տեղերից, ԶԼՄ ներկայացուցիչներ: Շիրակի թեﬕ առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ օծվեցին նորակառույց եկեղեցու 4 սյուները, մկրտության ավազանն ու սուրբ սեղանը: 1820 թվականից  գյուղը եկեղեցի ունեցել է` ﬕնչև Ախուրյանի ջրամբարի կառուցումը, պատասխանատուների անփութության պատճառով և առանց ուշադրություն դարձնելու որոշ կարևոր հանգամանքնեի, ջրամբարը կառուցվել է` 17-րդ դարի եկեղեցին թողնելով իր նախկին տարածքում, ինչի հետևանքով եկեղեցին հայտնվել է ջրի տակ: Մի քանի տարի շարունակ Գյումրիից մարդիկ գնում էին հատուկ նայելու, ինչպես է ջրի տակից եկեղեցու գմբեթը լույս տալիս: Տարիների ընթացքում եկեղեցու քարերը քիչ- քիչ դուրս են բերվել ջրից` եկեղեցի կառուցելու նպատակով, բայց տարիներ շարունակ չի հաջողվել կառուցել՝ ﬕնչև բարերարների կողմից այս աստվածահաճո նախաձեռնության իրականացումը: Հենց այդ քարերն էլ օգտագործվել են նոր եկեղեցու շինարարության ժամանակ: Մոսկվայում բնակվող Թավրիզյան եղբայրները երկար տարիներ գյուղում եկեղեցի կառուցելն իրենց առաքելություն են համարել : ,,Սուրբ Աստվածածին,, եկեղեցում այսուհետ աղոթք կհնչի, մկրտության ու սուրբ պսակի արարողություն կկատավի, իսկ աﬔնակարևորը` սահմանաﬔրձ գյուղին նայող թուրքական գյուղում լսելի կլինեն առաքելական եկեղեցու զանգի ղողանջները: Եկեղեցու կառուցման նախաձեռնությունը համայնքապետին ու համայնքինն էր, ով գյուղում կրկին եկեղեցի ունենալու նպատակով Շիրակի թեﬕն հատկացրել էր մոտ 1200ք/մ հողատարածք, իսկ նպատակը կյանքի կոչելուն աջակցել և ֆինանսավորել էին ծնունդով շիրակավանցի Արթուր, Արման, Վահան Թավրիզյան եղբայրները:
Թավրիզյան եղբայրներից ավագին՝ Արթուր Թավրիզյանին համայնքապետ Մարատ Մկրտչյանը Շիրակավան համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհեց: Շիրակի թեմի առաջնորդը հորդորեց միայն եկեղեցու կառուցմամբ չսահմանափակվել. ,,Եկեղեցին եկեղեցի է դառնում, երբ այնտեղ մշտապես հնչում է աղոթք, ու հոգևոր կապ է ստեղծվում Աստծո հետ,,:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42