Նորություններ
,,Մշակույթն առանց սահմանների,, խորագրով փառատոնն անցկացվեց Երազգավորս համայնքում
05.06.2016
Հունիսի 5-ին ՀՀ Կրթության և գիտության նախարարության ,, Ընտանիք,, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը Շիրակի մարզի Երազգավորս համայնքում կազմակերպել էր ,,Մշակույթն առանց սահմանների ,, խորագրով մարզային փառատոն , որին մասնակցում էին Շիրակի մարզի Թորոս, Գոգհովիտ, Ջրառատ, Բասեն, Աշոցք, Ցողամարգ, Երազգովորս համայնքների ,,Ընտանիք,, կենտրոնի համայնքային մասնաճյուղերի շահառուները: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, որն ի դեպ, ծագումով Ցողամարգ համայնքից է, մարզպետարանի բաժնի պետեր, զլմ ներկայացուցիչներ: Հյուերը շրջեցին ըստ համայնքների ձևավորված տաղավարներներով, ծանոթացան ներկայացված աշխատանքներին, որոնք պարունակում էին ազգային տարրեր, և արտահայտված էին փայտամշակման, խեցեգործության, արծաթագործության, գեղանկարչության, ասեղնագործության, գոբելեն աշխատանքների միջոցով: Փառատոնի մասնակիցները հանդես եկան մեր մարզին բնորոշ հյուրընկալությամբ` ինչի վառ ապացույցն էր հայկական ավանդական ուտեստների առկայությունը: Մասնակիցները, ովքեր կրում էին հայկական ավանդական տարազ, ներկաներին առաջարկում էին համտեսել Շիրակ աշխարհի բարիքնեըը: Հյուրասիրությունից զատ ներկաները մասնակցեցին ,, Համբարձման տոն,,-ի խորհուրդը պարունակող վիճակ հանելու արարողությանը, որը շատ տպավորչ էր:
Ներկայացված աշխատանքների ցուցադրությունից հետո տեղի ունեցավ հանդիսավոր մաս` փողային նվագախմբի, ինչպես նաև մասնակից համայնքների պարի խմբերի մասնակցությամբ: Միջոցառման ավարտին բոլոր ներկաները պարեցին հայկական ավանդական շուրջպար, որը ևս մեկ խթան էր մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության համար: