Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն ,,Հայջրմուղկոյուղի,, ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի մասնակցությամբ
07.06.2016
Հունիսի 7-ին ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն ընդունեց ,,Հայջրմուղկոյուղի,, ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենին և աշխատակազմի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էին նաև Արթիկ, Անուշավան, Մեղրաշեն, Սպանդարյան, Փանիկ, Վարդաքար, Նոր Կյանք համայնքների ղեկավարները: Այցի նպատակը համայնքների ջրամատակարարման հիմնախնդիրների քննարկումն էր, որի ընթացքում առաջ քաշվեցին հիմնականում խմելու ջրի որակի համապատասխանելիությունը պահանջվող նորմերին, բնակչության պարտքերից գոյացած տույժ և տուգանքների, որոնց վերաբերյալ իրենց դժգոհությունը հայտնեցին համայնքների ղեկավարները, դրանց մարման կամ զեղչման խնդիրների, ջրաչափերի վերատեղադրման` բնակիչների տներից դուրս բերման, խմելու ջրի գրաֆիկի կարգավորման, ՕԿՋ-ների կարգավորման, համայնքների ղեկավարների կողմից ,,Հայջրմուղկոյուղի,, ՓԲԸ-ին ուղղված և անպատասխան մնացած գրությունների հետ կապված հարցեր: ,,Հայջրմուղկոյուղի,, ՓԲԸ -ի տնօրենը տեղեկացրեց, որ իրոք վճարումների հետ կապված կան խնդիրներ , սակայն դրանք ունեն և՛ օբյեկտիվ և՛ սուբյեկտիվ պատճառներ: Համայնքների ղեկավարները նույնպես հավաստեցին վերը նշված խնդրի առկայության մասին, սակայն փորձեցին հասկանալ, չորս ժամ ջրամատակարարուրմ ունեցող համայնքում ինչպես են գոյացել խոշոր պարտքեր:Պարոն Սիմոնյանը խնդրի լուծման համար դիմեց Պատրիկ Լորենին, հստակեցնելու` որքանով են համապատասխանում բողոքներն իրականությանը և միջոցներ ձեռք առնել` հարցի դրական և հրատապ լուծման համար: Անուշավան համայնքի ղեկավարը դիմեց պարոն Լորենին` բնակիչների տներից դուրս հանել հաշվիչները և տեղադրել դրսում, որպեսզի քաղաքացիների հետ կապված այլևս խնդիր չլինեն, քանզի, ջրագծերը մի քանի ճյուղավորվածություն ունեն և տեսուչները չեն կարող ամբողջությամբ վերահսկել ջրամատակարարումը, ինչն էլ լարվածություն է առաջացնում տեսուչ բաժանորդ հարաբերություններում: Խորհրոակցության ավարատին պայմանավորվածություն ձեռք բերվեց քննարկված հարցերը կյանքի կոչելուց հետո կազմակերպել նոր հանդիպում, որի ժամանակ կողմերը կզեկուցեն կատարվածի վերաբերյալ: