Նորություններ
ԱԻՎ ուսումնավարժանք Շիրակի մարզում
08.06.2016
Հունիսի 7-ին և 8-ին Գյումրիու Մուշ-2 թաղամասում տեղի ունեցավ 36-ժամյա միացյալ վարժանքներ` հինգ տարածաշրջանային արագ արձագանքման խմբերի մասնակցությամբ: Առաջին միացյալ վարժանքներին ներկա էին արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը, Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերը, Շիրակի մարզպետը և պաշտոնատար այլ անձինք: Ազգային միացյալ վարժանքի նպատակն է` հնարավոր երկրաշարժերի ժամանակ Երևանի, Լոռու, Տավուշի, Սյունիքի և Շիրակի տարածաշրջանային արագ արձագանքման խմբերի միջև աշխատանքների համակարգումը: Դրանք ստեղծվել են Շվեյցարիայի ֆինանսական և փորձագիտական օժանդակությամբ: Շվեյցարիան Հայաստանում իր առաջին գործողությունները սկսել է ծավալել դեռևս 1988թ.ից, երբ շվեյցարական փրկարարներն օգնություն էին ցուցաբերում Հայաստանի բնակչությանը: 2004 թ.-ից ի վեր Շվեյցարիան աջակցություն է ցուցաբերել Հայաստանում փրկարարության և արձագանքման տեղական ու կենտրոնական համակարգ ստեղծելու ուղղությամբ: Այդ աջակցության արդյունքում 235 փրկարարներ, 540 բուժ. աշխատողներ և 2400 հրշեջներ ուսուցում են անցել և ապահովվել հանդերձանքով և սարքավորումներով Միջազգային Որոնողափրկարարական խորհրդատվական խմբի կողմից մշակված ստանդարտների համաձայն, որի շնորհիվ ներկայումս կարող են երկրի ներսում և դրա սահմաններից դուրս իրականացնել փրկարարական աշխատանքներ: Պատրաստվածության և արձագանքման ոլորտում Հայաստանին ցուցաբերած Շվեյցարիայի օժանդակության ընդհանուր գումարը կազմում է 6 միլիոն շվեյցարական ֆրանկ: Զորավարժությունների ընթացքում այցելուները հնարավորություն ունեցան հետևելու հայ փրկարարների գործողություններին` իրականին մոտ տարբեր փրկարարական իրավիճակներում, ինչպես նաև դիտեցին վերջիններիս նվիրված բացօթյա լուսանկարչական ցուցահանդեսը: Հավելենք, որ այս վարժանքը վերջինն էր շվեյցարական փորձագետների մասնակցությամբ: Այսուհետ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունն ինքնուրույն կշարունակի արդեկ իսկ կայացած խմբերի կառավարումը: