Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տնօրենների հետ

08.06.2016

Հունիսի 8-ին Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Գյումրիում երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող շուրջօրյա, գիշերօթիկ, ցերեկային հաստատությունների տնօրենների հետ: Ծանոթացավ նրանց և՛ գործունեությանը և՛ յուրաքանչյուր հաստատությունում առկա խնդիրներին:
Մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը ներկայացրեց յուրաքանչյուր հաստատությանը վերապահված գործառույթները, ինչից հետո տնօրեններն իրենք ներկայացրեցին իրենց հաստատությունում իրականացվող գործառույթի և առկա հիմնախնդիրների վերաբերյալ տեղեկատվություն:
Մարզպետը խոստացավ անձամբ այցելել յուրաքանչյուր հաստատություն՝ տեղում ավելի ծանոթանալու երեխաների և անձնակազմի հետ, տեսնելու շենքային, գույքային պայմանները, երեխաների հետ տարվող աշխատանքները:
Պարոն Սիմոնյանը փաստեց, որ այսօր հաստատությունների ներկա տնօրենները կանայք են և դա առավել պարտավորեցնող է, քանի որ կնոջ վեհությունը մայրության մեջ է, իսկ հաստատությունների տնօրեններն իրենց սաների առօրյան, խնամքն ու դաստիարակությունը պետք է կազմակերպեն խղճով և հոգատարությամբ, պատասխանատվության բարձր զգացումով: Ի դեպ, շատ ջերմ և անմիջական հանդիպման ավարտին ,,Տիրամայր Հայաստանի,, կենտրոնի պատասխանատու քույր Արուսյակը նախ շնորհակալություն հայտնեց մարզպետին, մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանին` հունիսմեկյան միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար, որին մասնակից եղան բոլորը և համոզվեցին, ինչքան քիչ բան է պետք երեխային ուրախ ու ծիծախկոտ աչքերով տեսնելու համար և առաջարկություն արեց, երեխաներին ուրախություն պարգևելու առիթ ստեղծել հաճախակի, ոչ թե միայն հունիսի մեկին, ինչը միանշանակ բոլորի կողմից ընդունվեց մեծ ոգևորությամբ: Ապա Քույր Արուսյակը բոլորին հրավիրեց Ծաղկաձոր` սուպ համտեսելու, ինչը ևս բոլորի կողմից ընդունվեց մեծ ոգևորությամբ, ավելին, պարոն  Սիմոնյանը խոստացավ լուծել մասնակիցների տեղափոխման հարցը:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-21 12:40:19